Ստեփանակերտի ու հարակից գյուղերի էլեկտրամատակարարումն այժմ ապահովվում է վերականգնված 110 կվտ հզորությամբ ենթակայանի միջոցով:
Նոյեմբերի 30-ին Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ վերջինիս առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին:
Երևանը պատվել է իշխանական պատգամավորների և կառավարության անդամների լուսանկարների վրա «ԴԱՎԱՃԱՆ» գրությամբ պաստառներով։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին Կառավարության ամառանոցում տեղի է ունեցել հանդիպում Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ:
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.954.880 ՀՀ դրամ:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
020 թվականի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը կիրականացվի բնականոն ընթացքով՝ դեկտեմբերի 2-ից:
Ռուսական «Ուրալյան ավիաուղներ»-ը նոյեմբերի 30-ին սկսել է Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) – Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) երթուղով կանոնավոր չվերթերը:
Այսօր առավոտյան առողջական խնդրի պատճառով հացադուլը դադարեցրեց Անահիտ Կիրակոսյանը:
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 30-ին Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանին։
Դեպի ՀՀ ուղեւորահոսքի ավելացման համատեքստում՝ «Զվարթնոց» օդանավակայանում լրացուցիչ հերթերից եւ կուտակումներից խուսափելու համար ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկին հիշեցնում է Covid-անվտանգության ընթացակարգերը ՀՀ մուտք գործող անձանց համար։
Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Հայտնի են Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի կազմակերպած` Եվրասիական տարածքում Covid-19 կորոնավիրուսային վարակի համաճարակի տարածման կանխարգելմանը և բացասական հետևանքների հաղթահարմանն ուղղված թվային լավագույն լուծումների մրցույթի արդյունքները:
«Եթե հիշում եք, երկու օր առաջ մենք վարչապետի հետ հանդիպում էինք ունեցել և հստակ ներկայացրել մեր պահանջը. դա այն էր, որ մեր ժամկետային ծառայողներին պետք է վերադարձնեն՝ ծառայությունն այստեղ շարունակելու համար»,- Կառավարությունում վարչապետի խոսնակի և օգնականի հետ հանդիպումից հետո հայտնեց ժամկետային զինծառայողների հարցերով բողոքի ակցիայի մասնակից Արա Ամիրյանը:
ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր՝ անհայտ կորած զինծառայողների և հայ գերիների ծնողների ձայնը տարբեր միջազգային կառույցներում լսելի դարձնելու նպատակով անցկացվող մտավորականության միասնականության երթի ժամանակ ասաց, որ իրենց բարձրացրած հարցը հրատապ է։
Մինչ այժմ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերից Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար բնակիչ:
Նորից ծանր կորուստ։ Մահացել է Հրաչյա Հովակիմյանը։
Արարատի մարզի Դաշտավան գյուղում նոյեմբերի 28-ին, ժամը 06.20-ի սահմաններում «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա Անանիա Եփրեմյանին և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց։
Ռուս խաղաղապահները նոյեմբերի 29-ին ուղեկցել են ավտոբուսների հերթական շարասյանը, որը Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել փախստականների հերթական խմբին:
Դերասան Աշոտ Ղազարյանի խոսքով՝ գերության մեջ հայտնված հայ զինծառայողների ծնողները գիշեր-ցերեկ չունեն, իրենց հանգիստը կորցրել են։
Արցախում գտնվող ժամկետային զինծառայողների հարազատներն ու ծնողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի առջև։ Ծնողները պահանջում և խնդրում են՝ իրենց զավակներին տեղափոխել Հայաստան:
Այսօր կրկին Կառավարության առջև էին հավաքվել ժամկետային զինծառայողների ծնողները: Պահանջում էին՝ իրենց տղաներին ուղարկել մայրական խնամքի, քանի որ նրանք, հոգեպես վատ վիճակում լինելուց բացի, քնում են ոչ բարվոք պայմաններում:
Երթ դեպի Ֆրանսիայի դեսպանատուն` գերիների ու անհետ կորածների հարցի լուծման նպատակով. ՈՒՂԻՂ:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 30-ին՝ ժամը 11:36-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի տներից մեկում։
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակում կա դրական դինամիկա: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
168.am-ի հետ զրույցում Քաշաթաղի շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանն ասաց, որ այս պահին պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Բերձորում հայ բնակչությունը պետք է մնա և ապրի
Արցախում գտնվող ժամկետայինների հարազատների պահանջը կառավարությանը. ՈՒՂԻՂ
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից:
Քիչ հետո Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում:
Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: