
Ջուր հավաքեք

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ նոյեմբերի 30-ին ժամը 20.00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Արարատյան 10-րդ բարաք թաղամասի, Արարատյան փողոցի 60-ից – 117/16 և Մանանդյան փողոցի 41/15 – 41/61 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: