Բաժիններ՝

«Պուտրա» մրցույթում Արթուր Գրիգորյան և Արմեն Պուչինյան դուետն արժանացել է 1-ին մրցանակին

«Պուտրա» դաշնակահարների միջազգային առցանց մրցույթն անցկացվել է նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 2-ը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Միջազգային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ՝ Յեն Գոհ (Մալայզիա), Արմեն Բաբախանյան (Հայաստան), Ադամ Ջորջի (Հունգարիա), Լյու Դուկ Ան (Վիետնամ), Ջուլիան Ջակոբսոն (Մեծ Բրիտանիա) և Լու Ֆանգ Չիաթ (Մալայզիա): Մրցույթն անցկացվել է 7 անվանակարգերում, որոնց մասնակցել են 29 երկրների 243 երիտասարդ երաժիշտներ:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները ևս իրենց գործուն մասնակցությունն են ունեցել մրցույթում՝ ցուցաբերելով փայլուն արդյունքներ: Այսպես՝ Արթուր Գրիգորյան և Արմեն Պուչինյան դուետը «Դաշնամուրային դուետ» անվանակարգում արժանացել է 1-ին մրցանակին, Էլեն Խաչիկյանը (դաշնամուր) «Intermediate» անվանակարգում՝ 2-րդ մրցանակին, Վարդան Գյոդակյանը (դաշնամուր) «Artist» անվանակարգում՝ 3-րդ մրցանակին: Նանե Խալաթյանն էլ (դաշնամուր) «Young artist» անվանակարգում արժանացել է 2-րդ մրցանակին:

Մրցույթի հաղթող Արթուր Գրիգորյան և Արմեն Պուչինյան դուետը 2021 թ. աշնանը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում կմասնակցի մրցույթի հաղթողների Գալա համերգին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս