«Կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը». Տաթև Խաչատրյան

Այսօր հանրապետության ամբողջ տարածքում անհնազանդության ակցիաներ են իրականացվում: Հիշեցնենք՝ ընդդիմադիր ուժերը ժամանակ էին տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ինքնակամ հրաժարական տալու մինչև այսօր ժամը 12:00-ը, ինչը, սակայն, տեղի չունեցավ: 168.am-ի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանն ասաց, որ խաթարվել է  նաև Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը:

«Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում խաթարվել է  Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը: Մի խումբ քաղաքացիներ Գործարանային կայարանում կանգնել են գնացքի դռների արանքում և չեն թողնում, որ գնացքը տեղից շարժվի: Այսպիսով կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ քանի որ Մետրոպոլիտենը հատուկ պահպանվող տարածք է, անվտանգությունն ապահովում է Ոստիկանությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031