Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 9.699 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 9 699-ով: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 4 437 938-ի, մարտի 19-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել է 0,22 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում բուժումն է շարունակում 294 298 մարդ: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 12 337-ով՝ մինչեւ 4 049 373:

Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմում է վարակվածների ընդհանուր թվի 91,2 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել է 443-ով՝ մեկ օր առաջվա 460-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել է 94 267 հիվանդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 2,12 տոկոսի մակարդակում. հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս