Բաժիններ՝

Սեպտեմբերին պետք է տան բացումն անեինք, սակայն այդպես էլ չհասցրեցինք. Քաշաթաղցի ընտանիքն օգնության կարիք ունի

Արցախյան երկրորդ պատերազմը՝ սանձազերծված Ադրբեջանի կողմից,  անօթևան թողեց շատ ընտանիքների, այդ թվում` Լիմա Բադալյանի ընտանիքին:

«Քաշաթաղի Միջնավան քաղաքից ենք, որն օկուպացվեց թշնամու կողմից: Ունեինք ամեն ինչ, կարողանում էինք աշխատել և ապրել: Ամուսինս, ով շինարարությամբ էր զբաղվում, սեփական նոր տուն էր կառուցել, ու սեպտեմբերին պետք է տան բացումն անեինք, սակայն այդպես էլ չհասցրեցինք, սկսվեց պատերազմը, նա կամավոր մեկնեց ռազմի դաշտ, հոկտեմբերի 1-ին վիրավորվեց, ու այդ օրվանից դուրս ենք եկել քաղաքից՝ չհասցնելով որևէ բան վերցնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լիման:

Լիմայի ամուսնուն երեք անգամ վիրահատել են, սպասվում է ևս մեկ վիրահատություն:

«Ջաբրայիլում ստացել է ծանր բեկորային վնասվածք՝ երկու ոտքերի հատվածում, հիմա անվասայլակով է տեղաշարժվում: Ոտքերի մեջ ոսկորներ չկան, որ կարողանա  կանգնել: Երեք անգամ վիրահատություն արել են, հիմա հաշմանդամության կարգ պետք է ստանա, որից հետո  անվճար վիրահատություն կանեն, որպեսզի կարողանա ոտքի կանգնել: Հիմա վարձով բնակվում ենք Ռանչպար գյուղում, որը փոքր-ինչ նման է մեր Միջնավանին: Համայնքապետարանը մեզ սննդով օգնում է, սակայն անհրաժեշտ են անկողնային, հիգիենայի պարագաներ, հագուստ՝ փոքրիկներին, որոնցից մեկը 5 տարեկան է, մյուսը՝ 11 ամսական»,- նշեց նա:

Ընտանիքին օգնել հնարավոր է նշված քարտային համարի միջոցով. «Կոնվերս բանկ» 5450570001273867՝ Լիմա Բադալյանի անունով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս