Հանրային պաշտպանները կօգնեն քաղաքացիներին լրացնել դիմումները՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում սոցիալական աջակցություն ստանալու համար։
«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ վերջին օրերին «Հայփոստ»-ին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ ստացել են «Հայփոստ»-ից հաղորդագրություն՝ գովազդային մրցույթում շահելու վերաբերյալ:
Ապրիլի 27-ին, ժամը 07:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ապրիլի 27-ին, ժամը 05:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին՝ «Չարքանդ» կոչվող տարածքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է երկկողմանի փակ:
Ապրիլի 26-ին, ժամը 21:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 11-րդ շարքի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ի ժամը 08:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է 2020 թվականի ապրիլի 24-ի միջոցառումներին՝ նշելով, որ իրենք իրագործել են ճգնաժամը որպես հնարավորություն թեզը:
Ապրիլի 26-ին, ժամը 22:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Կորոնավիրուսային համավարակը բազմաթիվ գյուտերի պատճառ է դարձել, որոնք մենք կօգտագործենք մոտ ապագայում, հայտնում է Вести-ն: Օրինակ՝ Իտալիայում մտածել են, թե ինչպես օդանավերի ինտերիերն ավելի անվտանգ դարձնել:
Ապրիլի 19-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցի վարսավիրանոցից և օծանելիքի խանութ-սրահից գողացել էին հեռուստացույց, մազի ներկեր, կոսմետիկ միջոցների պայուսակներ և օծանելիք: Փաստի առթիվ ապրիլի 21-ին հարուցվել էր քրեական գործ:
ԱՄՆ դաշնային առևտրային կոմիտեն հաղթել է Facebook ընկերության դեմ դատական գործը. սոցցանցը տնօրինող ընկերությունը 5 միլիարդ դոլար տուգանք պետք է վճարի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հունվարի 10-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր ոսկյա զարդեր:
Սխալմամբ մի եզրակացրեք, թե երջանկությունը անհասանելի բան է։ Այն միշտ մեր կողքին է, պարզապես մեզնից շատերը չեն տեսնում երջանկության իրական հնարավորությունը:
«Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. 5:10)
«Գլորիա» կարի ֆաբրիկայի վերագործարկման խնդրի հետ կապված կապ եմ հաստատել պարետատան հետ, պատասխան կստանանք 1-2 օրվա ընթացքում։
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը և Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լակալյե Պոուն սոցիալական ցանցերի իրենց էջերում զորակցական պատգամներ են հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։
Երևան քաղաքի Մուշ թաղամասում ապրիլի 24-ի երեկոյան փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ, դատախազի հանձնարարությամբ երեկ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
«Ինքս մամուլից եմ այդ տեղեկությունը լսել, ես հանդիսանում եմ Ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, կորոնավիրուսի պատճառով չկարողացանք մեր հերթական նիստը գումարել, այս վիճակից դուրս գալուց հետո հարցին կանդրադառնանք: Այն ոչ միայն թանգարանի իրավասության շրջանակներում է, այլև հոգաբարձուների խորհրդի, այնպես որ՝ մենք կճշտենք, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը»:
Հայաստանի հավաքականի անդամ, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը, ով վերջերս է ապաքինվել կորոնավիրուսից, իր պաշտոնական էջում գրառում է կատարել եւ նշել, որ այժմ իրեն շատ լավ է զգում.
Թուրքիայում Միջազգային էլեկտրոնային նախաձեռնությունների կազմակերպության ղեկավար Ահմեթ Մուհամեդ Չալմուքը ներկայացրել է իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքը, թե կարանտինային ռեժիմի պայմաններում Թուրքիայում մարդիկ որ բառերն ու արտահայտություններն են փնտրում «Google» որոնողական համակարգում։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-27-ի ցերեկը կբարձրանա 7-9 աստիճանով:
Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունը մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար ճանապարհ է բացել։
Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին չեն ընդունում Հայաստան:
Արցախում ապրիլի 26-ի դրությամբ մեկուսացված է 17 անձ, բուժում են ստանում 4-ը:
Ուկրաինայում ՀՀ դեպսանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ #SkyUp ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն և ապրիլի 28-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչք:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների և մի շարք այլ անձանց նկատմամբ կիրառված բռնության անթույլատրելիությանը:
Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Ապրիլի 25-ին, ժամը 23:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 62 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1746-ի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: