Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահի հրամանագրով Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրալիայի Միությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Ավստրալիայի Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»,- ասված է նախագահի հրամանագրում։
Արեգ Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ լուրջ ջանքեր են պահանջվում կյանքի կոչելու առկա հսկայական չիրացված ներուժը։
«Մեծ պատիվ է լինել Ավստրալիայում Հայաստանի առաջին հավատարմագրված դեսպանը։ Պահանջվում են լուրջ ջանքեր բացահայտելու եւ կյանքի կոչելու առկա հսկայական չիրացված ներուժը»,-նշել է Արեգ Հովհաննիսյանը։