Ուկրաինայում ՀՀ դեպսանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ #SkyUp ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն և ապրիլի 28-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչք:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների և մի շարք այլ անձանց նկատմամբ կիրառված բռնության անթույլատրելիությանը:
Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Ապրիլի 25-ին, ժամը 23:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 62 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1746-ի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ապրիլի 25-ին, ժամը 19:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից:
Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, որն ապրիլի 7-ից մեկուսացված էր Երևանի հյուրանոցներից մեկում, արդեն իր բնակարանում է: Երաժիշտը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է:
Այս անձրևային եղանակն աջակցում է մեր ջրային ռեսուրսների վերականգնման գործընթացին, նպաստում է կանաչ տարածքների նորմալ աճին։ Երևանը և մի քանի տարածքներ կիսաանապատային գոտիներ են, և մեզ համար անձրևն ուղղակի անհրաժեշտություն է, և այդ առումով ես ողջունում եմ այս անձրևոտ գարունը»,- 168․am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։
Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում ապրիլի 27-ից սկսած` նախնական գրանցմամբ կիրականացվեն մի շարք միջոցառումներ։
Իսպանիայում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված առցանց միջոցառումներին միացել են սենատորներ, ներկա և նախկին քաղաքական գործիչներ և օտարերկրացիներ։
Տեղեկությունը 168.am-ին փոխանցեց Սեդրակ Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը:
Մասնագիտությամբ բժիշկ, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի դիտարկմամբ՝ արտակարգ դրության ժամանակահատվածը փաստեց մի շատ պարզ հանգամանք՝ այն, կարելի է ասել, չնչին էլեմենտ հանդիսացավ կորոնավիրուսի տարածվածության համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը իր համար մեծ պատիվ է համարում ղեկավարել այն աշխատանքային խումբը, որը պատասխանատու է եղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին կազմակերպված միջոցառումների բովանդակային և կազմակերպչական լուծումների համար:
Առաջին անգամ ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների ոգեկոչման հերթական տարելիցին, Ծիծեռնակաբերդի բարձունքը մարդաշատ չէր: Կորոնավիրուսային տագնապով պայմանավորված` իշխանություններն այս անգամ որոշել էին շեշտը դնել գեղարվեստական մասի վրա` թողնելով զուտ արարողակարգային պաշտոնական խոնարհումը Մեծ եղեռնի հուշակոթողի անմար կրակի մոտ:
Հայոց Ցեղասպանության 105֊ամյակի ոգեկոչման շրջանակներում ՀՀ մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին։
Արտաշատի բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ, ապաքինված դուրս է գրվել ծանր վիճակում եղած 1 պացիենտ:
ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Մարզում ընդհանուր ունենք 56 հաստատված դեպք։ Բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվել է, ըստ անհրաժեշտ ցուցումների կատարվում է քաղաքացիների մեկուսացման եւ ինքնամեկուսացման գործընթացը»,- գրել է Սանոսյանը։
«Դատաբժշկական փորձաքննությունն Արթուր Աջամյանի գործով առանցքային նշանակություն ունի, քանի որ այնտեղ հստակ նշվում են մարմնական վնասվածքները, մասնավորապես՝ բազմաթիվ քերծվածքներ՝ վաղեմության ժամկետներով:
Ապրիլի 25-ին, ժամը 11:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ առատ ձյան պատճառով վնասվել են Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի մի քանի տների տանիքներ. անհրաժեշտ է օգնություն։
Մահվան ելքով ՃՏՊ՝ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհին:
2020 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01:20-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հաղթանակի 1-ին փողոցից կրակոցների ձայներ են լսվում:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու համար 82-ամյա Արտուշ Միրզոյանին, վարչապետի հանձնարարությամբ, ուղեկցել են Ծիծեռնակաբերդի բարձունք։
Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին՝ ժամանակ առ ժամանակ, 28-30-ին՝ կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: 25-ի ցերեկը, 26-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայոց ցեղասպանությունը առաջինը ճանաչած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատի նախագահ Մարտին Լեմանը բանավոր ուղերձ է հղել հայ ժողովրդին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեսաուղերձով շնորհավորում է բոլոր անասնաբույժներին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Երեկ գիշեր ժամը՝ 22։ 30- 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են փաստաբան Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։
Ապրիլի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի Աղավնաձոր գյուղի մոտակայքում իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «ՎԱԶ-217130» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներ 81-ամյա Ալեքսեյ Գասպարյանը և 28-ամյա Արտակ Բաբայանը տեղում մահացել են:
Ժամը 01։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում կրակոցների ձայներ են լսվում, իսկ ժամը 02։00-ին Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օժանդակել են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու հարցում: