Բաժիններ՝

Արտաշատի ոստիկանները Մրգանուշ գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր

Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Մրգանուշ գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ իր տան բակում աճեցնում է կանեփ:

Արարատի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ օգոստոսի 10-ի առավոտյան զննություն կատարվեց հիշյալ տան բակում:

Հայտնաբերվեց կանեփի 80 թուփ: Ըստ տանտիրոջ` բույսն աճեցրել է ինքը՝ հետագայում անձամբ օգտագործելու նպատակով:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ոստիկանության հակաթմրանյութային միջոցառումները հետևողականորեն շարունակվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031