1 օրում բացահայտվել է հանցագործության 48 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 6-ական, խարդախության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ընտանեկան բռնության՝ 3, հոգեկան ներգործության՝ 2, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, ֆիզիկական ներգործության, տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելու, անառակաբարո արարք կատարելու, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու, իրացնելու կամ այդպիսի առարկաներ փոխանցելու և հոգեկան ներգործության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: