Բաժիններ՝

Սյունիքի սահմանամերձ գյուղերից արտագաղթ չկա․ կանգնած ենք մեր հողի վրա․ Առուշ Առուշանյան

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում վերակառուցված Արտաշեսյան փողոցի և կից խաղահրապարակի բացման միջոցառմանը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը զրուցեց նաև լրագրողների հետ։

«Գորիսում այս պահին մոտ 2 միլիարդի կապիտալ շինարարական աշխատանքներ են արվում, 5 նոր թաղամաս է կառուցվում և մեծ թափով վերանորոգման աշխատանքներ են տարվում»,- ասաց նա։

Առուշ Առուշանյանն անդրադարձավ նաև Սյունիքի անվտանգության խնդրին։

«Մեր հասարակության մոտ կա թյուրըմբռնում, որ Գորիս կամ առհասարակ Սյունիք այցելելիս պարտադիր պետք է թշնամու անցակետերով անցնեն, բայց այդպես չէ։ Այստեղ անվտանգ է, ամեն բան շատ ավելի լավ է, քանի Հայաստանի այլ մարզում, որ հեռվից թվացյալ երևում է։ Մարդիկ կարող են գալ, բոլոր պայմանները ստեղծված են: Մենք խնդիր ունենք մեր հայրենակիցներին ներկայացնել, որ այստեղ որևէ վտանգ չկա, պետք չէ թշնամուց վախենալ, պետք է թշնամու կոկորդը կտրել, սա մեզ պետք է մոտիվացնի և պետք է ավելի շատ ցանկանանք գնալ այն վայրեր, որոնք սահմանամերձ են, որտեղ կանգնած է թշնամին, որպեսզի մեր թշնամիներն էլ տեսնեն, որ պատրաստակամ ենք, կանգնած ենք մեր գյուղերում, կանգնած ենք մեր հողի վրա և դեռ կանգնելու ենք պատմական հայրենիքում»,-ասաց նա:

Առուշ Առուշանյանն ասաց նաև, որ Սյունիքի սահմանամերձ գյուղերից արտագաղթ չկա։

«Օրինակ, Շուռնուխ գյուղը մի քանի մետր է հեռու թշնամուց, բայց մարդիկ մարտական են, ոգին տեղն է։ Պետք է կանգուն մնանք, մինչև վերջ, մինչև Արցախի ազատագրում», – նշեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս