Բաժիններ՝

«Նա ինձ համար վերածնված Շիրակի մարզի խորհրդանիշն է․ Օրերս Բելոչկան եկել էր ինձ այցելության․․․»․ Բելլա Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարիներ առաջ Ախուրյանում ծնված փոքրիկ աղջկան բժիշկներն ապրելու հույս չէին տալիս։ Առողջական խնդիրը՝ բնածին արատը, վերացնելու հույսը շատ փոքր էր։ Բարեբախտաբար, այդ օրը Գյումրի էի այցելել և եղա նաև Ախուրյանում։ Փոքրիկի` Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ տեղափոխումը կարողացանք արագ կազմակերպել, որտեղ էլ նրան վիրահատեց անվանի Նիկոլայ Դալլաքյանը։ Ծնողները փոքրիկին Բելլա անվանակոչեցին։ Իսկ մենք դարձանք լավ բարեկամներ, հանդիպում ենք պարբերաբար, քննարկում Բելոչկայի ապագա ծրագրերը։ Նա ինձ համար վերածնված Շիրակի մարզի խորհրդանիշն է։
Օրերս Բելոչկան եկել էր ինձ այցելության։ Ուրախ եմ, որ նա գեղեցիկ, կյանքով լի օրիորդ է դարձել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31