Բաժիններ՝

Սուրբ Էջմիածնի գանձատունը համալրվել է 18-րդ դարի նրբակերտ խաչով

Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակ, ազնիվ բարերար Տիար Վահե Գաբրաշը (Շվեյցարիա) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Հայրապետին ընծայաբերել է պատմամշակութային մի ստեղծագործություն, որը տարիներ առաջ գնել էր աճուրդներից մեկի ժամանակ՝ կորստից փրկելով ազգային ժառանգության մասունքը:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրինությունից:

Հայոց Հայրապետի օրհնությամբ 1727 թվականին ստեղծված նրբակերտ, գեղեցիկ փոքրիկ խաչը կցուցադրվի «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31