Գողության դեպք է բացահայտվել
Մայիսի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Մաշտոցի պողոտայի կրպակներից մեկի պատուհանը և գողացել դյուրակիր համակարգիչ:
Դեպքի վայրի զննությունից հետո հետաքննություն իրականացնող մարմինը որոնողական աշխատանք սկսեց: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Սիլիկյան 3-րդ փողոցի 30-ամյա մի բնակիչ։
Նա բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և տվեց խոստովանական բացատրություն։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: