Բաժիններ՝

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կալանավորի հանձնուքում հերոինի նմանվող զանգված են հայտնաբերել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 14-ի ժամը 11:15-ի սահմաններում ռենտգեն սարքով զննության են ենթարկել կալանավորված անձ Ա. Գ.-ի անվամբ եղբոր՝ Վ. Գ.-ի կողմից բերված հանձնուքը:

Զննության արդյունքում «Ախթամար» ապրանքանիշի ծխախոտի գլանակներից մեկում հայտնաբերել են թութունի հետ խառնված, 1,34 գրամ քաշով, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս