Այս օրերին, մինչ 12 օր Արցախը գտնվում է Ադրբեջանի՝ էկո-ակտիվիստներ ներկայացող հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ամբողջական շրջափակման մեջ, Հայաստանում որոշ սրբապիղծ շրջանակներ կրկին սրում են արցախցի-հայաստանցի հորինովի հակամարտության, իսկ իրականում՝ սեփական նեղ շահերը սպասարկող ներազգային թշնամանքի թեման:
ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախն արդեն 12 օր է՝ շրջափակման մեջ է՝ զրկված լինելով պարենի, դեղամիջոցների, լայն սպառման ապրանքների մատակարարումներից:
Գալուստ Սահակյանի ընտանիքը շնորհակալություն է հայտնում հազարավոր ցավակցական և հիշատակի խոսքերի համար և տեղակացնում, որ ականավոր պետական, քաղաքական գործչի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ից, Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
Արցախի թեմի եկեղեցիներում կիրակի օրերին հավարտ Սուրբ Պատարագի կկատարվի խաղաղության աղոթքի հատուկ կարգ, իսկ ուրբաթ օրերին ժամը 18:00 -ին՝ միասնական աղոթք:
Պետնախարարը ծնողներին առաջարկել է ներկայացնել երեխաների կարիքների հետ կապված բոլոր պահանջները՝ Հայաստանում դրանց ապահովումը կազմակերպելու համար:
Այս մասին հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։
Այսօրվա դրությամբ 6 հիվանդ վերակենդանացման բաժանմունքում է: 4 ամսական երեխայի մոտ, ով ունի լեյշմանիոզ հիվանդությունը, կա փոքր դրական տեղաշարժ. նրա վիճակը կայուն ծանր է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Արևիկ» մանկական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի վարիչ բժիշկ Մարգարյանը՝ հավելելով, որ նորածնային բաժնում հիմնականում պառկած են բրոնխո-թոքային հիվանդները, նրանց վիճակը կայուն ծանր է, շարունակում են ստանալ բուժում:
Արցախի շրջափակում. օր 10-րդ՝ չենք հանձվում
«Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակելը սրիկայություն է: Անմարդկային խաղ են խաղում իրենց հողում հազարամյակներ ապրող մեր հայրենակիցների նկատմամբ՝ փորձելով հավատը, հաստատակամությունը, սակայն այդպես էլ չհասկանալով, որ արցախցիների հետ գործ ունեն, ովքեր չեն կոտրվելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանը:
«Քույրս, մայրս, ախպերս, սաղ բարեկամներս այստեղ են, տնով-տեղով, ցեղով այստեղ ենք՝ Արցախում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի կողմից արդեն 2 տարի օկուպացված Շուշիի նախկին բնակիչ, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի նախկին տնօրեն, այժմ Ստեփանակերտում ապաստան գտած Լաուրա Հովսեփյանը։
Այսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հետ։
Նա ասաց, որ առաջին իսկ օրվանից իրենք մշտական կապի մեջ են Արցախի հետ և համապատասխան աշխատանքային կապերի շրջանակներում ստանում են տեղեկատվություն ու փորձում են հասկանալ՝ ինչո՞վ կարող են աջակցել:
«Նաև գնալու եմ աշակերտներիս մոտ, գրկելու եմ նրանց, քանի որ կարոտել եմ: Ասեմ, որ Կոլխոզաշենի դպրոցում կա 25 աշակերտ, որոնց բոլորին էլ դասավանդում եմ»,-եզրափակեց Աշոտ Գաբրիելյանը:
Պացիենտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, առողջական վիճակը մասնագետները կայուն են գնահատում:
Օգնեք՝ բացելու Արցախի կյանքի ճանապարհը. արցախցի պատանի ֆուտբոլիստների կոչը
Երեկվա դրությամբ Արցախի Հանրապետության 13 երեխա գտնվում են «Արևիկ» բուժմիավորումում՝ վերակենդանացման և նորածնային բաժանմունքներում։
Արցախը կա ու կլինի հայկական, դրա վառ ապացույցը մենք ենք. արցախցի
Արցախը կա ու կլինի հայկական. Արցախցի ստեղծագործող երիտասարդներ
Օր է եղել, որ 20 ժամ աշխատել ու ապահովել ենք հացի պահանջը՝ Արցախում հացի խնդիր դեռևս չկա
Դավիթ Մաթևոսյանը նաև Բժշկական գիտությունների թեկնածու է, հեղինակ է տասնյակ գիտական հոդվածների, որոնք տեղ են գտել նաև մի շարք արտասահմանյան բժշկական հանդեսներում, ինչպես նաև հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր խորհրդատուն ընդհանուր ստոմատոլոգիայի գծով։
«Որպես արցախցի՝ կասեմ, որ մունք լավատես ենք, հալա հույսներս չենք կտրում, որ ճանապարհը բացելու են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արդեն 9 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ 66-ամյա Ալյոշա Ավանեսյանը։
Արցախում դեղերի պակաս չկա, սակայն պաշարները սպառվում են
Երևանում մեկնարկել է «Հանուն կյանքի ճանապարհի». հայտնիների նախաձեռնությամբ քայլերթը ՄԱԿ գրասենյակ՝ Արցախի ապաշրջափակման պահանջով: Նախաձեռնության հեղինակը երգիչ Արտեմ Վալտերն է, որին լայն ճանաչում է բերել «Ալո-ալո» Արցախի բարբառով երգը:
«Արցախը Հայաստան է, Հայաստանն՝ Արցախ է: Արցախցին հայ է, իսկ մենք բոլորս պետք է միասնական լինենք, ու այս հարցի լուծումը, ի վերջո, տանք: Չի կարող թշնամին մեր հողում կանգնի, երգի, ու որոշի՝ մեր տեղը, թե մեր հողում չենք ապրելու»,- «Հանուն կյանքի ճանապարհի». հայտնիների նախաձեռնությամբ հանուն Արցախի քայլերթի ժամանակ 168.am-ի հետ զրույցում նշեց երգչուհի Գայա Արզումանյանը:
Լևոն Գևորգյանը նկատեց, որ ինքն ավելի շատ հույսեր կփայփայեր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հավանական միջանկյալ միջոցի ներկայացման հեռանկարի հետ, որովհետև եթե ներկայացվի այդ լրացուցիչ դիմումը նոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, ապա ավելի մեծ է հավանականությւոնը, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որպես առանձին դրվագ՝ քննարկման առարկա կդարձնի ստեղծված իրավիճակը:
Ստեփանակերտի Դրամատիկական թատրոնի բեմադրող ռեժիսոր Վահան Խաչատրյանը, որը թատրոնին առնչվող հարցերով եկել էր Երևան և չի կարողացել վերադառնալ Արցախ, այսօր մասնակցում է հայտնիների նախաձեռնությամբ դեպի ՄԱԿ գրասենյակ մեկնարկած քայլերթին:
«Նախաձեռնությունը բոլորիս ցավն է, բոլորիս մտահոգությունն է»,- «Հանուն կյանքի ճանապարհի». հայտնիների նախաձեռնությամբ դեպի ՄԱԿ-ի գրասենյակ քայլերթի ժամանակ հայտարարեց դերասանուհի Թամարա Պետրոսյանը: