«Չի կարող թշնամին մեր հողում կանգնի, երգի, ու որոշի՝ մեր տեղը, թե մեր հողում չենք ապրելու». Գայա Արզումանյանը հուզվեց
«Արցախը Հայաստան է, Հայաստանն՝ Արցախ է: Արցախցին հայ է, իսկ մենք բոլորս պետք է միասնական լինենք, ու այս հարցի լուծումը, ի վերջո, տանք: Չի կարող թշնամին մեր հողում կանգնի, երգի, ու որոշի՝ մեր տեղը, թե մեր հողում չենք ապրելու»,- «Հանուն կյանքի ճանապարհի». հայտնիների նախաձեռնությամբ հանուն Արցախի քայլերթի ժամանակ 168.am-ի հետ զրույցում նշեց երգչուհի Գայա Արզումանյանը:
Նա հույս հայտնեց, որ ամբողջ աշխարհում լսելի կդառնա հայի ձայնը և աշխարհը կհասկանա, որ հայը քրիստոնյա ազգ է, որը պետք է ապրի:
«Ես միշտ փոքր ժամանակից երազել եմ, որ նկուղից դուրս գամ, իմ երեխան կյանքում նկուղում չի կարող լինի, ու ամբողջ կյանքս երազել եմ, որ էլ պատերազմ չենք կարող տեսնել, բայց երրորդ պատերազմն է՝ ապրում ենք: Որպես արցախցի՝ ցավով եմ խոսում, որովհետև չի կարող սենց բան լինի»,- հուզմունքով հավելեց երգչուհին:
Մանրամասները՝ տեսանյութում