«Ռեալ չէ իշխանությունից ինչ-որ բան պահանջելը». Ստեփանակերտի թատրոնի բեմադրող ռեժիսոր

Ստեփանակերտի Դրամատիկական թատրոնի բեմադրող ռեժիսոր Վահան Խաչատրյանը, որը թատրոնին առնչվող հարցերով եկել էր Երևան և չի կարողացել վերադառնալ Արցախ, այսօր մասնակցում է հայտնիների նախաձեռնությամբ դեպի ՄԱԿ գրասենյակ մեկնարկած քայլերթին:

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ բողոքը չեն ուղղել ՀՀ կառավարությանը, Վահան Խաչատրյանը պատասխանեց. «Ես՝ որպես արվեստագետ, մաքսիմալ ռեալիստ մարդ եմ այս աշխարհում. պահանջել մի բան, որը պետք է ունենա լուծում, ես գնամ իմ իշխանությունից ի՞նչ պահանջեմ հիմա: Այս պահին ռեալ եմ գնահատում իրավիճակը և տեսնում եմ, որ ռեալ չէ իշխանությունից ինչ-որ բան պահանջելը: Գիտեք, շատ տարօրինակ է, որ իմ երկրում ես պետք է պահանջեմ իմ ղեկավարությունից, որ իրենք գործեն ի շահ իմ երկրի:

Ես չեմ ուզում տանել քաղաքական դաշտ. այս պահի դրությամբ ակցիային միացել եմ, որովհետև անհանգիստ եմ»:

Հարցին էլ, թե ով է Արցախի անվտանգության երաշխավորը, նա արձագանքեց. «Ցավոք սրտի, ստացվել է այնպես, որ ըստ պայմանագրի՝ ռուս խաղաղապահն այնտեղ պետք է ապահովի մեր անվտանգությունը. տարիներ ի վեր եղել է հայկական բանակը, Արցախի ՊԲ-ն, այս պահի դրությամբ՝ եկեք իրականության հետ առերեսվենք. կա այն իրականությունը, որը կա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս