«Սա անմիջական առնչություն ունի ինձ հետ և ինձ նման շատերի հետ». Թամարա Պետրոսյան
«Նախաձեռնությունը բոլորիս ցավն է, բոլորիս մտահոգությունն է»,- «Հանուն կյանքի ճանապարհի». հայտնիների նախաձեռնությամբ դեպի ՄԱԿ-ի գրասենյակ քայլերթի ժամանակ հայտարարեց դերասանուհի Թամարա Պետրոսյանը:
Նա նշեց, որ այսօր Արցախում են իր հարազատները:
«Սա ոչ միայն ինձ համար միջոցառում է, որը վերաբերում է հայությանը. սա առաջին հերթին իմ անձնականն է: Այսօր իմ ծնողներն են այնտեղ ապրում, իմ եղբայրները, հարազատները, ընկերները՝ իրենց ընտանիքներով»,- ասաց դերասանուհին՝ նկատելով, որ թեև իր հարազատներն Արցախից հանգստացնում են իրեն, սակայն դա իրեն բնավ չի հանգստացնում:
Հարցին, թե ինչու այս պահին ակցիա չեն իրականացնում կառավարության շենքի մոտ, որը հարցի հասցեատերն է, այլ շարժվում են ՄԱԿ-ի գրասենյակ, որի դռներն այս ժամին փակ են, դերասանուհին պատասխանեց. «Այն, ինչ դուք առաջարկում եք, լրիվ այլ թեմա է: Մեր օրակարգը դա չէ. մեր օրակարգն այն է, որ քիչ հետո ՄԱԿ ԱԽ նիստում սկսվելու են լսումներ Լաչինի ճանապահի բացման հարցով, ու մեզ պետք է, որ դրան զուգահեռ՝ Հայաստանը չլռի»:
Մանրամասները՝ տեսանյութում