Ռուսական FB հեղինակավոր ամսագիրը «Տարվա Ստոմատոլոգ» անվանակարգում մրցանակ է շնորհել հայազգի բժիշկ Դավիթ Մաթևոսյանին

Ռուսական FB հեղինակավոր ամսագրի «Տարվա մարդիկ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա Ստոմատոլոգ» անվանակարգում մրցանակի է արժանացել հայազգի ստոմատոլոգ, «Իմպլանտում»-ի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը:

Վերջինս երկար տարիներ աշխատելով ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում,մեծ ներդրում ունի Հայաատանի Հանրապետությունում ստոմատոլոգիական տուրիզմի զարգացման մեջ։

Հայաստանում Դավիթ Մաթևոսյանը հիմնադրել է «Իմպլանտում» ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կլինիկան, որը մասնագիտացած է էսթետիկ բժշկության մեջ:
Պատահական չէ, որ ստոմատոլոգն արժանացել է ռուսական հեղինակավոր ամսագրի ուշադրությանը, քանի որ հայկական և ռուսական շոու բիզնեսի մի շարք հայտնի ներկայացուցիչների ձյունաճերմակ ժպիտի հեղինակը հենց Դավիթ Մաթևոսյանն է։


Դավիթ Մաթևոսյանը նաև Բժշկական գիտությունների թեկնածու է, հեղինակ է տասնյակ գիտական հոդվածների, որոնք տեղ են գտել նաև մի շարք արտասահմանյան բժշկական հանդեսներում, ինչպես նաև հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր խորհրդատուն ընդհանուր ստոմատոլոգիայի գծով։

Նշենք, որ FB ամսագիրը համարվում է Ռուսաստանում նորաձևության, գեղեցկության, աստղային կյանքի և բիզնես աշխարհի մասին պատմող ամենահեղինակավոր պորտալներից մեկը։ Այլ անվանակարգերում մրցանակների են արժանացել նաև Օլեգ Գազմանովը, Նիկոլայ Ռաստորգուևը, Լուսյա Չեբոտինան, Անժելիկա Ագուրբաշը և շատ այլ արվեստագետներ, բլոգերներ, բիզնեսի ներկայացուցիչներ։

Տեսանյութեր

Լրահոս