«Ես իմ ու քո չեմ անում, էստեղ ենք, Արցախում ենք, Արցախի կողքին ենք». Արցախում մնացած հայաստանցի վարորդ
Այս օրերին, մինչ 12 օր Արցախը գտնվում է Ադրբեջանի՝ էկո-ակտիվիստներ ներկայացող հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ամբողջական շրջափակման մեջ, Հայաստանում որոշ սրբապիղծ շրջանակներ կրկին սրում են արցախցի-հայաստանցի հորինովի հակամարտության, իսկ իրականում՝ սեփական նեղ շահերը սպասարկող ներազգային թշնամանքի թեման:
Հիմա էլ տարածում են, թե Արցախ բեռներ տարած ու Հայաստան գալ չկարողացող վարորդներին արցախցիները, այսպես ասած, գցել են փողոցները, ու նրանք ստիպված հիմա Լաչինի միջանցքում վրաններում են ապրում:
Արցախում բավականին հայտնի երիտասարդներից Ազատը տեղում պարզել է իրավիճակը, խոսել վարորդների հետ, ովքեր հերքել են այդ տեղեկությունները:
«Քանի որ համացանցում տեսահոլովակ է տարածվել, որ Արցախում մնացած վարորդներին հյուրանոցի փոխարեն վրանում են կացարան տրամադրել, ուզում եմ պարզաբանում տալ այս հարցին:
Ստորև տեղադրում եմ իմ ու տեսահոլովակը նկարահանող անձի հարց ու պատասխանը, որպեսզի բոլոր անիմաստ պառակտողական թեմաներին վերջ տանք: Վարորդների ու ճանապարհին մնացած անձանց մեծ մասը բնակեցվել են հյուրանոցներում, իսկ վրանում մնացել են այն մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնել մնալ իրենց մեքենաների մոտ: Շնորհակալություն ուշադրության համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Ազատը:
Մանրամասները՝ տեսանյութում: