Արցախը, 18-րդ օրն է՝ գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ, 120 հազար արցախահայեր կտրված են արտաքին աշխարհից։ Չնայած այս ամենին, արցախահայությունը դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքում հայտարարեց՝ արցախցին իր հայրենիքը լքելու նպատակ չունի, ավելին՝ պետք է իր հողում ապրի ու առաջ տանի ինքնորոշման իրավունքի հարցը։
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ միջազգային գնահատականներ կան, բայց պետք են նաև հստակ գործողություններ:
Երկարատև ծանր հիվանդությունից հետո անժամանակ կյանքից հեռացել է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի եղբայրը՝ Վահե Սահակյանը:
Ամանորին չենք պատրաստվում, մտածում եմ՝ ինչ լինի, որ այսօր երեխեքն ուտեն․ արցախցի բազմազավակ մայր
Հադրութի արվեստի դպրոցի սաների ամանորյա համերգը Ստեփանակերտում՝ շրջափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ`Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Հիմնադրամի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման հարցը քննարկելու նպատակով։
Արցախից 3 ծանր հիվանդ Կարմիր Խաչի ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստան
ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է երկխոսության եզրեր փնտրել և համագործակցել բոլոր դերակատարների հետ, որպեսզի հնարավորություն ստանա մուտք գործել՝ աջակցելու այդ տարածքում բնակվող երեխաներին»:
Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 30-ն է։
Գործադիր տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել և ծանոթացել է նաև Կարմիր շուկայի և Գիշիի գյուղական բժշկական ամբուլատորիաների, Խնուշինակի բուժակ մանկաբարձական կետի և Ճարտարի տեղամասային հիվանդանոցի շենքային պայմաններին։
Զգուշացնում եմ իրավապահներին, որ այս պատմության բացահայտման հարցում լինելու եմ խիստ հետևողական, իսկ այդ տղաները ու իրենց մյուս ընկերներն այնքան են բերման ենթարկվել փողոցային ակցիաների ժամանակ, որ սրանից հաստատ չեն վախենա:
Շրջափակված Արցախում մեծ թափով շինարարություն է ընթանում
«Իրենց ուզածը դա է, որ հայաթափեն Արցախը, բայց մենք կյանքում այստեղից տեղ չենք գնալու, Շուշիից ենք իջել այստեղ, հիմա ո՞ւր գնանք, չե՛նք գնալու, եթե գնանք՝ միայն Շուշի։ Այդ օրն էլ է գալու, առանց որևէ կասկածի, գնալու եմ, դուք էլ գալու եք այնտեղ՝ հարցազրույց վերցնեք։ Ամենաշատը ես եմ դա ուզում, որ օր առաջ, վայրկյան առաջ Շուշի գնանք։ Այդ օրը գալու է, կգնամ, էն էլ ոտքով կգնամ։
«Ինչպես ամբողջ Արցախում, Ստեփանակերտի տուն-ինտերնատում ևս նույն վիճակն է՝ սննդի դեֆիցիտ կա, եղածը մինչև ամսվա վերջ է հերիքելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Պողոսյանը։
Ամանորի շեմին Կոնվերս Բանկի աշխատակիցներն այցելել են Գեղարքունիքի մարզ, որտեղ Ձմեռ պապ են դարձել սահմանապահ բնակավայրերից մեկի նախակրթարանի և միջնակարգ դպրոցի տարրական դասարանների սաների համար: Ձմեռային ամիսներին երեխաների ակտիվ հանգիստը կազմակերպելու նպատակով նվերներ էին պատրաստվել նաև կրթօջախների համար:
«Թանկացում չկա, ընդհակառակը՝ ապրանքներ կան, որ Նոր տարվան ընդառաջ ակցիա ենք արել»․ արցախցի տնտեսվարող
Խորհրդակցության մասնակիցները պետնախարարին հավաստիացրել են, որ շրջափակման իրավիճակում իրենց համար առաջնային է հանրային ու պետական շահը
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Մամ, ե՞րբ ես գալու․ 4-ամյա Մարիան և 2-ամյա Ալեքսանդրը Արցախից կանչում են Գորիսում մնացած ծնողներին
Տրամադրություն չկա, բայց ուզում ենք ամեն ինչ անել, որ տղայիս առաջին Նոր տարին լավ լինի․ արցախցի կին
Թուրքին տալու ոչ մի թիզ հող չունենք. «Կանչում ես ինձ, Ղարաբաղ». Վարդան Բադալյանը երգեց Արցախի մասին
Շաքարը, բրինձը, վերմիշելը, ձեթը վերջացել են․ Ասկերանի խանութները քիչ-քիչ դատրկվում են
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ բնապահպանների կեղծ քողի տակ թաքնված ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից փակվելու 15-րդ օրն է լրանում այսօր: Երկիրն ընկղմված է պարենի, դեղորայքի ու վառելիքի խորը դեֆիցիտի մեջ: Արցախից եկող տեղեկություններն էլ հուսադրող չեն:
Սա մե՛ր հողն է, ոտքով էլ լինի՝ գալու եմ հանրահավաքի․ արցախցի տարեց կինը Վերածննդի հրապարակ էր եկել
Ավտոերթով մեկնած քաղաքացիները Լաչինի միջանցքի անցակետում են. ՈՒՂԻՂ
«Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
Արդեն ավելի քան 350 ժամ է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։
Գազամատակարարումը կդադարեցվի հետևյալ հասցեներում՝ Տիգրան Մեծի սեփական տներ, Թումանյան 98, 2, 7, 17 և սեփական տներ, Թամանյան, Թորգոմի, Չարենցի, Ս. Դավթի 20-50 զույգ, Տերյան, Աբրահամյան, «Սոսե» մանկապարտեզ, «Կարավայ» ՍՊԸ:
«4 ամսական փոքրիկի առողջական վիճակում փոքր-ինչ դրական տեղաշարժ կա: Նրան հսկում են այն մասնագետները, որոնք մինչև երեխայի Հայաստան տեղափոխվելը՝ բուժում էին հեռավար տարբերակով։ Երեխան մի քիչ աշխուժացել է, սկսել է ուտել, բայց հիվանդությանը բնորոշ՝ շարունակում է բարձր ջերմել: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր»,- մանրամասնեց ԱՆ խոսնակը:
«Ճանաչում հանուն փրկության». Արցախում տարբեր ոճեր ներկայացնող ֆեդերացիաները ֆլեշմոբ են իրականացրել