Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ, 30-ամյա Ա. Հարությունյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Թուրքիայում բնակչության կողմից հակադեպրեսնատների օգտագործման ծավալները 2021-ին նոր ռեկորդային ցուցանիշի են հասել: Այս մասին հայտնել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Բուրհանեթթին Բուլութը: Մասնագիտությամբ դեղագործ պատգամավորը հրապարակել է ոլորտում իրականացրած ուսումնասիրության տվյալները:
Հունվարի 28-ից 29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 113 հազար 122-ով՝ հասնելով 11 մլն 615 հազար 779-ի։ Հունվարի 29-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Covid-19- դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ որսորդական հրացանն ու փամփուշտները պատկանել են հանգուցյալ հորը, ինչով էլ ապօրինի որս էր արել:
Ի՞նչ է հավատարմությունը։ Մեր ընկերներին, մտերիմներին հաճախ ենք մեղադրում դավաճանության մեջ, քանի որ համարում ենք, որ նրանք բավարար չափով հավատարիմ չեն եղել մեզ։ Ինքներս քաջ գիտակցում ենք նաև, որ մենք էլ աշխարհում ամենահավատարիմները չենք, որ մենք էլ երբեմն վարվում ենք հենց մեզ դավաճանողների նման։ Իսկ հավատարմությունը պարզապես պատասխանատվությունն է ոչ թե սեփական եսիդ, այլ այլոց՝ մերձավորների համար նույնպես։
Արդ, սիրենք Աստծուն՝ ի դեմս Հիսուս Քրիստոսի, որովհետև Նա մեզ համար փրկության առիթ հանդիսացավ, այլ ոչ թե օրենքը: Տեսնո՞ւմ ես, Քրիստոսը մեզ ինչպիսի բարության պատճառ եղավ, և ի՞նչ էր ասում օրենքը:
Հունվարի 21-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքում գողության մասին հաղորդում ստացվեց։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հունվարի 25-ին մեկ անձից գնման ընթացակարգով 21 միլիոն 480 հազար դրամով տաղավարի պատրաստման ծառայություններ է գնել «Էքսպո» Գրուպ» ՍՊԸ-ից։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 4 – ին Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերի բացման ժամանակ չի նախատեսում առանձին երկկողմ հանդիպումներ անցկացնել այլ առաջնորդների հետ:
Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ երթուղային միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գումար են գողացել:
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները հունվարի 28-ին, ժամը 05.05-ին, Իտալիայի փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 21-ամյա Մարիանա Խ.-ին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 29-ին Ստեփանակերտում մասնակցել է «Ադամյան» սամբո ակումբի նոր մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը:
Կառավարությունը կրճատել է զբաղվածության ոլորտում իրականացվելիք ծրագրերի համար նախատեսված գումարն ու ուղղել Կառավարության պահուստային ֆոնդ և ոչ թե պետական բյուջե։
Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նախատեսում է առաջիկայում Վետերանների հոսպիտալ բացել։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։
Վատիկանում Լիբանանի դեսպանն այցելել է Արամ Ա կաթողիկոսին: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 28-ին, ժամը 07.20-ին, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սևակի փողոցում վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Բարեկամության էստակադայի տակ բախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու Mercedes մակնիշի բեռնատարը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Երևանի 36-ամյա բնակչին ոստիկանները բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։
Վարորդների շրջանում խոսակցություններ են տարածվել, որ ապահովագրական ծառայության սակագինը փետրվարի 7-ից 3000 դրամով բարձրանալու է: «Ամբողջ խնդիրն այն է, որ ժողովրդից թաքուն 3000 դրամով թանկացնում են ու որոշակի բալային համակարգ են փոխում, սակայն դրա փոխարեն՝ ոչինչ չեն անում: Վթար չունենալով հանդերձ՝ իմ ԱՊՊԱ-ի դասը ոչ միայն չի նվազում, այլև աճում է: Փաստացի կրկնակի կորուստ, իսկ վթարի դեպքում, ինչպես հասկանում եմ, այդ գումարը ես եմ վճարելու, ուղղակի մի քանի տարում։ Փաստացի ոչ թե ԱՊՊԱ, այլ բարձր տոկոսով վարկ է»,- սոցիալական ցանցում ծավալված քննարկումներից մեկում գրել է վարորդներից մեկը:
Արցախի դատախազությունը հաղորդագրություն է տարածել բժշկի կողմից խարդախության եւ կաշառք տալու փորձիօ դրդչության ենթադրյալ հանցավոր դեպքի վերաբերյալ:
«Հայոց բանակի պահեստազորի փոխգնդապետ, Արցախյան առաջին պատերազմի առաջին կին հրամանատար, բազմաթիվ վիրավոր մարտիկների կռվի դաշտից դուրս հանած, չարդախլեցի Անահիտ Մարտիրոսյանն ունի առողջական լուրջ խնդիրներ։ Անհրաժեշտ է շտապ բժշկական միջամտություն»,- այս մասին ահազանգում են նրա հարազատներն ու ընկերները՝ ակնկալելով աջակցություն:
Հետախույզ Սարգիս Ստեփանյանի և ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի համատեղ աշխատանքը՝ «Բազկամարդը» գիրքը պարզապես Սարգիս Ստեփանյանի կենսագրականը չէ, այլ ճանաչողական և ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը։
Բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա հետևողական միջոցառումները շարունակվում են։
Անցած տարի այս օրը «Հունվարի 28-ն ինձնից չեն գողացել…» վերտառությամբ հոդված էի տպագրել՝ որպես պատասխան այն գրառումներին, թե պարտությունից հետո ինչ տոն, չշնորհավորեք մեզ: