Բաժիններ՝

Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում Պուտինը չի նախատեսում շփվել այլ երկրների առաջնորդների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 4 – ին Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերի բացման ժամանակ չի նախատեսում առանձին երկկողմ հանդիպումներ անցկացնել այլ առաջնորդների հետ:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը այլ պետությունների առաջնորդներից հարցումներ ստացել է բացման արարողության շրջանակներում ՌԴ նախագահի հետ առանձին հանդիպումներ անցկացնելու մասին։

«Մենք արդեն բազմիցս նշել ենք, որ արարողության կազմակերպիչները ստիպված մի շարք խիստ սահմանափակումներ են կիրառում ինչպես մարզիկների, այնպես էլ՝ հյուրերի, այդ թվում ՝ պաշտոնատար անձանց համար: Այնպես որ, հասկանալի պատճառներով Պեկինում Ռուսաստանի նախագահի օրակարգում երկկողմ հանդիպումներ չեն նախատեսվում», – ասել է Պեսկովը:

Ճշտող հարցին, թե քննարկվում է արդյոք Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու շփման հնարավորությունը, ով նույնպես կայցելի խաղերի բացման արարողությանը, Պեսկովը պատասխանել է, որ ներկայումս նման հանդիպում չի նախատեսվել:

«Թեև մենք դա ամբողջությամբ բացառել չենք կարող, բայց, կրկնում եմ, որևէ երկկողմ հանդիպում, բացի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցություններից, նախագահ Պուտինի օրակարգում չկա», – ընդգծել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս