 
                        Եթե Կիևը կարծում է, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ, Մոսկվան պատրաստ է սպասել. Պուտին
 
                                    Եթե Կիևը կարծում է, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ, Մոսկվան պատրաստ է սպասել. այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Դե, ընդհանուր առմամբ, մենք կարող ենք սպասել։ Եթե Ուկրաինայի ղեկավարությունը կարծում է, որ հիմա ժամանակը չէ, և մենք պետք է սպասենք, ապա խնդրեմ, մենք պատրաստ ենք սպասել», – ասել է ՌԴ նախագահը՝ մեկնաբանելով Զելենսկիի խոսքերը, որ հիմա բանակցելու իմաստ չկա, և պետք է սպասել մինչև Ռուսաստանում ռեժիմի փոփոխություն լինի:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        