Բաժիններ՝

Նուբարաշենի բաժանմունքում գողության մասին հաղորդում էր ստացվել

Հունվարի 21-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքում գողության մասին հաղորդում ստացվեց։

Նուբարաշենի 8-րդ փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի մի մեքենայի ձայնարկիչը գողացել էին։ Բաժանմունքից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ մեքենայատերը մեքենայի դռները բաց էր թողել, ձայնարկիչը գողացած անձն էլ օգտվել էր դրանից։

Գողությունը բացահայտելու ուղղությամբ Նուբարաշենի ոստիկանների ձեռնարկած միջոցառումները արդյունք տվեցին դեպքից 2 օր անց։ Հետախուզական միջոցառումները նրանց տարան Վանաձոր, որտեղ Ռուսթավելու փողոցում հայտնաբերվեց: Նուբարաշենի բաժանմունք բերման ենթարկվեց Վանաձորի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ։ Նա տվեց խոստովանական բացատրություն։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բերման ենթարկվածը, բացի վերը նշված գողությունից, Նուբարաշենի տարբեր փողոցներում կայանված ևս 4 մեքենայից գողություն էր արել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս