Բաժիններ՝

Անհուսալի պարտապանների մի մասի մոտ վարկերը չմարելու սովորություն կա. Դանիել Ազատյան

Հայաստանում անհուսալի պարտապանների մեծամասնությանը վարկային համաներումները չեն օգնել. նրանք շարունակում են վարկեր վերցնել ու խնդիրներ ունենալ բանկերի հետ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը՝ մեկնաբանելով փետրվարին մեկնարկած անհուսալի պարտապանների աջակցության ծրագիրը։

Ազատյանը նշեց, որ վարկային համաներումների հետ կապված պետք է զգուշություն ցուցաբերել, որպեսզի քաղաքացիների մոտ վարկերը չմարելու սովորություն չձևավորվի:

«Այս մասին է վկայում նախորդ համաներման փորձը։ Մի քանի տարի առաջ համաներում հայտարարվել էր ոչ մեծ պարտքեր ունեցող` մինչև 50 հազար դրամ, անձանց համար, բայց ստուգելով անհուսալի պարտապանների ցուցակները` այն ժամանակ և հիմա էլ, պարզ է դառնում, որ շատ դեպքերում նույն մարդիկ են»,– տեղեկացրեց նա։

Ազատյանի խոսքով` ներկայիս ծրագիրը չի կարելի համաներում անվանել, քանի որ վարկառուները պետք է մարեն բոլոր տոկոսները, մայր գումարը և տույժերի ու տուգանքների 20 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս