Փաշինյանի կողմից մամուլի նկատմամբ վերաբերմունքը պարզապես նողկալի է. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Առավոտ» թերթի նկատմամբ իշխանության դրսևորած վարքը, հավաքական առումով, մամուլի նկատմամբ քինախնդրության և ազատ խոսքի նկատմամբ անարգման դրսևորում է:

3 տասնամյակ, բոլոր իշխանություններն էլ ԶԼՄ-ների հետ տարբեր որակի և բարդության հարաբերություններ են ունեցել, սակայն գործող կառավարչի վերաբերմունքը, այն էլ` որպես նախկին լրագրող, պարզապես նողկալի է:

Տարբեր առիթներով և անառիթ մամուլի ազատությունից և դրա կարևոր դերից բարձրագոչ հայտարարություն անողները Մամուլի շենքը «մաքրում» են մամուլից, որի հիմքում ազատ խոսքի նկատմամբ ունեցած ատելությունն ու ներքին վախերն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031