Բաժիններ՝

Թուրքիայի մեծ քաղաքներում զանգվածային ապաստարաններ պետք է կառուցվեն

Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը (MİT) Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի հիման վրա նոր զեկույց է հրապարակել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«12-օրյա պատերազմը և դասեր Թուրքիայի համար» խորագրով զեկույցում ընդգծվում է հիմնականում բազմաշերտ հակաօդային պաշտպանական համակարգերի կարևությունը՝ տվյալ պարագայում հաշվի առնելով Իսրայելի ռազմաօդային կարողությունները:

«Պետք է կառուցվեն օդային հարձակումների մասին նախազգուշացնող և ազդարարող համակարգեր, ռազմավարական կառույցներում պետք է կառուցվեն տեխնիկապես հագեցված ապաստարաններ:

Հատկապես մեծ քաղաքներում պետք է կառուցվեն հեշտ հասանելի զանգվածային ապաստարաններ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս