Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց. տնային կալանքը փոխարինվեց վարչական վերահսկողությամբ. Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է․ «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը:

Կիրառվել է վարչական հսկողություն, որի պայմանները դեռևս հայտնի չեն: Որոշումը հասանելի կլինի մեզ երկուշաբթի: Նաև տեղեկացվեցի, որ որոշման օրինակը արդեն ուղարկվել է Պրոբացիոն ծառայություն:

Արմեն Աշոտյանի կալանքները տևեցին 777 օր, որից 15 ամիսը Սովետաշենի բանտի մենախցում: Քաղաքական բանտարկությունը կարծես ավարտվում է, բայց քաղաքական հետապնդումը շինծու քրեական գործի շրջանակներում շարունակվում է»:

Տեսանյութեր

Լրահոս