Բաժիններ՝

Մի խումբ անձինք ապօրինի զենք-զինամթերք են հանձնել

Բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա հետևողական միջոցառումները շարունակվում են։ Հատկապես արդյունավետ էր ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման չորս դեպք, մասնավորապես՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի, պայթուցիչներով նռնակների և փամփուշտների։

«Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակների, կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Էրեբունու և Շենգավիթի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում։ Մասնավորապես, Գավառի և Մարտունու բաժիններում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի, Ճամբարակի բաժնում՝ հակատանկային նռնականետի և փամփուշտների, Վարդենիսում՝ ակոսափող հրազենի և տարբեր տեսակի ռազմամթերքի, Սևանի բաժնում՝ ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակի։

Ոստիկանության Աշտարակի և Նաիրիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են հրացանների և ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակների կամավոր հանձնման դեպքեր։ Թմբուկավոր ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Թալինի բաժնում՝ շնորհիվ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք, ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանանձել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս