Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 21:39-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 18-ից 24-ը պարբերաբար իրականացրել են ուծեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4984 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 68 տրանսպորտային միջոց։
ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության տվյալներով՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախում գրանցվել է 1075 ամուսնություն և 140 ամուսնալուծություն:
Պարզվել է՝ նա հոկտեմբեր ամսվա սկզբին, օգտվելով հարևանի խորդանոցի դուռը բաց լինելու հանգամանքից, բենզասղոց էր գողացել:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 22.22-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, ձախակողմյան, պնևմաթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 46-ամյա տղամարդը հայտնել է, որ իրեն դանակահարել են:
Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում սկսել է տնային ռեժիմ գործել տարեց եւ քրոնիկ հիվանդ բնակիչների համար. այն հայտարարվել է COVID-19-ի հետ կապված իրադրության բարդացման պատճառով։
Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները Սևանի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են երեք դրամապանակ և անձնագիր:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 26-ին կդադարեցվի հանրապետության մի շարք հասցեների գազամատակարարումը:
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Պուշկինի և Փարպեցու փողոցների խաչմերուկում նկատել են առանց համարանիշերի «ԲՄՎ» մակնիշի մեքենա:
Էլեկտրոմոբիլներ արտադրող ընկերության բաժնետոմսերի արժեքի ակտիվ աճի ֆոնին «Tesla»-ի ղեկավար Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 250 մլրդ դոլարը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Bloomberg»-ին:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները:
Համավարակով հիվանդանալուց խուսափելու լավագույն միջոցներից է հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելը։
Հոկտեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 16։57-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12։57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հոկտեմբերի 25-ին, ժամը 14։18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծավ գյուղի սկզբնամասում՝ ծածկի տակ, այրվում է անասնակեր։
Վրացի սահմանապահները «Սարպի» մաքսակետում (վրաց-թուրքական սահման) չեն թողել երկիր մտնի 25 հազար կիլոգրամ կարտոֆիլով բեռնված բեռնատարը:
Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ի գիշերը սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դիմակ չկրող ոստիկանը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար:
2021թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57 և 29 տարեկան երկու հետիոտնի, որի հետևանքով վերջիններս տեղում մահացել են, իսկ նշված ավտոմեքենայի վարորդը, ավտոմեքենան թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում, դիմել է փախուստի:
ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնելու և բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ:
Արդյո՞ք այդ միջոցառմամբ դուք կանխել եք Քովիդից մահվան դեպքերը, որոնք ամեն օր շահարկում եք։
Միշտ կարծում էի, որ դեռ կհասցնեմ ամբողջությամբ շնորհակալ լինել իրեն իր սիրո, դաստիարակության ու ինձ կյանք տալու համար։
Հոկտեմբերի 24-ին կատարվել է 113 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք է գրանցվել:
Բացի այդ, նույն գերեզմանատան վարիչը՝ ի պաշտոնե լիազորված լինելով նույն գերեզմանատանն իրականացնել գերեզմանատեղերի բարեկարգման մի շարք վճարովի ծառայություններ, գերեզմանատեղերի բարեկարգման աշխատանքները կազմակերպել է մասնավոր հիմունքներով, որի դիմաց գերեզմանատանը հուղարկավորված անձանց հարազատներից ստացված ընդհանուր 780.000 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել ՀՈԱԿ-ի հաշվին, շինարարական աշխատանքների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն կազմվել, որպիսի գործողություններով էական վնաս է պատճառել Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի իրավունքներին և օրինական շահերին:
Արցախում հոկտեմբերի 24-ին կատարվել է 113 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա Հրայր Խաչատրյանին և 57-ամյա Սուսաննա Խաչատրյանին, որոնք տեղում մահացել են, իսկ մեքենայի վարորդը հեռացել է պատահարի վայրից: Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.05-ին, նախաքննական մարմին է ներկայացել 29-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը: