Թիվ 2 բուժմիավորման ստացիոնար և պոլիկլինիկական ծառայության բժիշկները հերթական անգամ բարձրաձայնում են մեկ ամսվա աշխատավարձը չստանալու մասին:
Կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը շարունակում են քաղաքացիներին հորդորել պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ զուգահեռ նաև կիրառելով այնպիսի գործիքակազմ, ինչպես, օրինակ, գործատուին պատվաստված չլինելու դեպքում 14 օրը մեկ ՊՇՌ բացասական թեստի պատասխան ներկայացնելն է, որը հորդորը վերածում է հարկադրանքի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ավագանու հերթական նիստին օրակարգային հարցերի քննարկումից հետո մտքերի փոխանակման ընթացքում Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովն անդրադարձավ բազմաբնակարան շենքերի աղբամուղերի փակման հարցին՝ նշելով, որ քաղաքացիներից՝ հիմնականում ծերերից, հաշմանդամություն ունեցողներից կամ բազմաբնակարանային շենքերի վերջին հարկերում ապրողներից, հաճախ տարբեր բողոքներ է ստանում՝ ընդգծելով, թե մինչ նման որոշում կայացնելը պետք է այլընտրանքային լուծում առաջարկվեր այդ հարցին:
Factor.am-ի տեղեկություններով, վաղվանից Ոստիկանությունը վերսկսելու է ուժեղացված հսկողություն իրականացնել փակ տարածքներում դիմակ կրելու պահանջի կատարման հետ կապված։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք խանութներում, երթուղային տաքսիներում, ավտոբուսներում, ժամանցի վայրերում և այլ փակ տարածքներում առանց դիմակի կլինեն, կտուգանվեն 10.000 ՀՀ դրամի չափով։ Կայքի աղբյուրի փոխանցմամբ՝ կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության բոլոր խիստ միջոցներ։
Հոկտեմբերի 21-ին կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նա կալանավորվել է։
Վերջին հինգ օրերի ընթացքում Covid19-ով վարակվել է 10․000-ից ավելի քաղաքացի, մահացել է՝ 185 մարդ։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ մահճակալային ֆոնդը սպառված է:
Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լիլիթ Կիրակոսյանը ավագանու նիստում ելույթի ժամանակ խոսեց մի շարք խնդիրների մասին, որոնցից են ինքնակամ շինությունները, տրանսպորտային խնդիրները:
Ազատության հրապարակը ե՞րբ է վերջապես պատշաճ տեսքի բերվելու՝ ավագանու նիստի ժամանակ հետաքրքրվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը:
2100 դրամով թոշակի բարձրացումը հավասար է ավելի քան 50 տոկոս բարձրացման. Արուսյակ Ջուլհակյան
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարողներն մի շարք քաղաքացիների բանկային հաշիվների վրա դրված արգելանքները վերացնելու, կատարողական վարույթների շրջանակներում հաշվարկվող կատարողական ծախսերը չգանձելու կամ դրանց չափը նվազեցնելու և այդ կերպ իրենց լիազորությունների շրջանակներում նրանց օգտին գործողություններ կատարելու համար 2020-2021 թվականների ընթացքում մեկ տասնյակից ավելի պարտապաններից պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:
«Այն իրավիճակը չունենք, որ բոլոր սահմանված կետերը զբաղված են, և այս կետը հանելով՝ ինչ-որ գլոբալ բան է փոխվում: Ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, որտեղ մինիմումի է հասցված մարդկային գործոնը. ոչ մեկը չի ուղղորդում, թույլատրում, ու ցանկացած տնտեսվարող կարողանում է տեղն ամրագրել»:
Այցի ընթացքում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Կոշ» ստորաբաժանումում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ժամկետանց դեղեր՝ «Ամլոդիպին», «Վերապամիլ», «Դիցինոն», «Ակտիվ ածուխ», «Կորսիզ», «Ռեոպոլիգլյուկին» և «Պոլիգլյուկին»։
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝ Երևան քաղաքի ավագանին 33 կողմ, 12 դեմ, 3 ձեռնպահ ձայնով որոշեց՝ տալ համաձայնություն Երևան քաղաքի Մոսկովյան 3 հասցեում՝ Երևանի քաղաքապետարանի «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տարածքում Ալբերտ Ազարյանի արձանը տեղադրելու համար։
Ձեզ խորհուրդ տամ սկոտչ կամ բամբակ․․․ այսօր բաժակը լցվեց․ Մարատ Թոխյանը՝ Արմեն Ներսիսյանին
Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի օրակարգում էր ավագանու «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավորի՝ Լևոն Հովհաննիսյանի և Արմեն Գալջյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 27-ի «Երևան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին» N28-Ա որոշման մեջ և դրամական փոխհատուցում չտալ ավագանու անդամին, երբ, օրինակ, վերջինս բացակայել է ավագանու հերթական նիստից, կամ երբ չի մասնակցել նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քվեարկությունների գրանցումների ավելի քան կեսին:
Երևանի ավագանու նիստում ներկայացվեց նախագիծ, որով առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 27-ի «Երևան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին» N28-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը. Որոշման 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ « 2. ավագանու անդամին տվյալ ամսում դրամական փոխհատուցում չի վճարվում, եթե նա այդ ամսվա ընթացքում բացակայել է Երևանի ավագանու հերթական նիստից, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամսում Երևանի ավագանու հերթական նիստ տեղի չի ունեցել»:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 27-ի գիշերը կնվազի ևս 3-5 աստիճանով:
Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց. «Այս պահին մեր նոր ավտոբուսները կոնկրետ 100 դրամի համար են հատկացված լինելու, և եթե չլինի դա, ու մարդկանց ստիպենք տոմս գնել, դա ավելի անհարմար կլինի: Պետք է գնան մետրո կամ հատուկ կրպակներ, նույն 100 դրամը տան, տոմս վերցնեն, մենք հեշտացրել ենք գործընթացը: Սա ժամանակավոր լուծում է»:
Հայաստանում նախատեսվում է հին նմուշի անձնագրերը տրամադրել երկու տարի ժամկետով՝ միայն մինչև 2023 թվականի սկիզբը, որից հետո ներդրվելու է նոր կենսաչափական անձնագրերի համակարգ:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Շնորհակալ եմ մեր գործընկերներին անձնվիրաբար և անշահախնդիր ծառայության համար։
Երեխաների և ծեծով բերման ենթարկվածի միջև էական տարբերություններ կան. Արա Ֆիդանյանը մանրամասնում է:
Սվերդլովսկի մարզում մեթիլային սպիրտից թունավորման հետեւանքով մահացածների թիվը հասել է 30-ի: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է բժշկական բնագավառի մի աղբյուր:
րցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Ճամբարակ-Բերդ ճանապարհի 37-րդ կմ-ին «ՈՒԱԶ-3163» մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել ձորում. երեք ուղևորները՝ 57-ամյա Կամո Պետրոսյանը, 40-ամյա Արկադի Ամիրխանյանը և 56-ամյա Սարգիս Բաբայանը, մահացել են, իսկ 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
5 օրից հետո լինում է շաբաթ, կիրակի. դա ոչ մեկ չի չեղարկելու. Արսեն Թորոսյանը հանգստացնում է քաղաքացիներին:
Նոր տարվան վարկ են վերցնում, 7 օր սեղան փռելու համար մրցում. պետք է վերջ տալ սրան. Վիգեն Խաչատրյան:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 22:19-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում երկու օտարերկրյա քաղաքացի մոլորվել են։
ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ապա պատասխանեց պատգամավորների հարցերին: