Բաժիններ՝

Սեպտեմբերի 1-ից, երբ մեքենաներն է՛լ ավելի շատանան, խցանումը կհասնի մինչև 9-րդ Մասիվ. Քաղաքացիները՝ Գայի պողոտայում կատարված փոփոխության մասին

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կատարվեց Գայի պողոտայում, և առաջին երթևեկելի գոտիով թույլատրվում է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:

Սա որոշ չափով բարելավեց տրանսպորտից օգտվող քաղաքացիների վիճակը, քանի որ, ինչպես նրանք նշեցին մեզ հետ զրույցում, մեկ ժամի փոխարեն՝ իրենց նախատեսած վայր հասնում են 25-35 րոպեում:

Նույն ոգևորությունը չունեն մեքենաների վարորդները, նրանք գրեթե ամեն օր դժգոհում են խցանումներից, ավտոբուսների վարորդների կատարած խախտումներից:

Նրանց կարծիքով՝ խցանումներն ու միմյանց վրա մատ թափ տալու դեպքերը կշատանան ամառային արձակուրդներից հետո, ու կմոռանան նաև ավտոբուսների համար հատկացված հատվածի մասին:

Կարդացեք նաև

«Սեպտեմբերի 1-ից, երբ մեքենաներն էլ ավելի շատանան, խցանումը կհասնի մինչև 9-րդ Մասիվ: Արձակուրդի շրջանում որ այս վիճակն է, պատկերացնո՞ւմ եք՝ դասերը սկսվեն՝ ինչ վիճակ է լինելու»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդ Արմեն Խաչատրյանը:

Նաիրայի կարծիքով՝ խցանումների մեծամասնությունը քաղաքի կենտրոնում կվերանա կամ ահագին կթուլանա, եթե կայանումն արգելեն մի շարք կենտրոնական ու երկրորդական փողոցներում: Ավելին, ըստ նրա, քաղաքի տարբեր հատվածներում պետք է կառուցեն ավտոկայանատեղիներ:

«Վնասը 10 անգամ շատ է: Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ մեքենաները թողեք, ավտոբուսից օգտվեք, պատկերացնո՞ւմ են, թե ինչ իրավիճակ կլինի, եթե հանկարծ քաղաքի 600.000 մեքենաների գոնե կեսը կանգնի, ու 300.000 մարդ ավելանա կանգառում։ Ավելին, չեմ հասկանում, թե այդ առանձնացված հատված ո՞ր դեպքում է թույլատրվում մուտք գործել: Օրինակ՝ մարդ նստեցնել, իջեցնել գոնե թույլատրվո՞ւմ է: Գոնե կանգառն արգելող նշան չկա: Կամ, ասում են՝ գոնե ավտոբուսով երթևեկողները ժամանակին կհասնեն աշխատավայր կամ դասի: Տպավորություն է, որ սեփական մեքենա ունեցողները գնում են հանգստանալու»,- նկատեց Խաչիկ Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս