Փրկարարները 74-ամյա քաղաքացու դին դուրս են բերել Արզնի-Շամիրամ ջրանցքից
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 13-ին, ժամը 13:00-ին տեղեկություն է ստացել, որ Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակա ջրանցքում դի է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Նշվում է, որ փրկարարները Գետամեջ գյուղի 21-րդ փողոցի վերջնամասում՝ Արզնի-Շամիրամ ջրանցքից դուրս են բերել քաղաքացի Լ. Բ.-ի (ծնված 1949 թ․) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: