Ռուզաննա Խաչատրյանն առաջարկում է փրկության խնդրանք և աղոթք բարձրացնել առ Աստված
Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի և սիրելի համակիրներ` ի սփյուռս աշխարհի
Վստահ եմ՝ անհամբերությամբ սպասում եք իմ գրառմանը, թե երբ և որտեղ է լինելու մեր հաջորդ հանդիպումը։
Հաջորդիվ եկեք փրկության խնդրանք և աղոթք բարձրացնենք առ Աստված` մեր Հայրենիքի, մեր զավակների, Արցախում շրջափակման մեջ հայտնված մեր քույրերի և եղբայրների համար։
Մայրական աղոթքը զորավոր է, առավել ևս, եթե այն լինի համազգային։
Առաջարկում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին ընդառաջ՝
ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ` օրացույցով 2023 թ.-ի տարվա 223-րդ օրը, իսկ հին հայկական տոմարով` Նոր տարվա 1-ին օրը (Նավասարդի 1֊ը, որ համարվել է ժողովրդական խրախճանքի տոն)։
Սրբավայրը, աղոթատեղին, այնուհետև միասնական տոնախմբության վայրը կներկայացվի ձեր առաջարկություններից և համատեղ խորհրդակցություններից հետո»։