Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 5 շահմար, 1 իժ, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:
Օգոստոսի 2-ին, ժամը 00։08-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի խողովակաշարերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արզնի գյուղի և Աբովյան քաղաքի 28 ու 33 տարեկան երկու բնակիչ թմրամիջոց են պահում և իրացնում։ Հուլիսի 25-ին քրեական հետախույզները կանգնեցրին աբովյանցու «ՈՒԱԶ»-ը, մոտեցան ու պարզաբանեցին, որ ձերբակալվում են թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով: Պահանջեցին իջնել ավտոմեքենայից: Եվ հենց այստեղ սկսվեց անկանխատեսելին:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ուրիշի գույքը վնասելու և թմրամիջոցների՝ իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 30-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 26-ամյա Արթուր Գ.-ն, որը 2019 թ. հուլիսի 1-ից ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի (Յուրացնելուն կամ վատնելուն հանցակցելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Տասանորդ տալը արդար պատվիրան է: Ճիշտ է, որ եկեղեցին մեր հոգևոր տունն է, բայց այն, իհարկե, ունի իր բազմատեսակ ծախսերը՝ սոցիալական ծառայությունները, գրական հրատարակությունները, կոմունալ ծախսերը և այլն:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նոր հայտարարություն է տարածել․
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան, Ուսանողական, Շինարարների, Իսահակյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
«Աշխատանք գտնելու, քո կարողություններն ու գիտելիքներն ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայեցնելու համար այսօր ևս ստիպված ես փնտրել ծանոթ, բարեկամ կամ ընկեր»,- դժգում է Լուսինե Պետրոսյանը:
Այսօր ԲԴԽ-ում որոշակի իրավիճակ է փոխվել. նախագահ ընտրվեց Մխիթար Պապոյանը: Այդպիսով, ԲԴԽ -ն իր հերթին, որոշակիորեն փորձում է լուծել դեմքը փրկելու խնդիրը։
«Առաջնային խնդիրներից է ճանապարհների հիմնանորոգումը, դրանք լավ վիճակում չեն: Ասֆալտապատվում են, բայց ձմեռվանից հետո դրանք նորից շահագործման համար դառնում են անհարմար: Բայց նախ պետք է հնարավորինս արագ կարգավորել ավիափոխադրումների հարցը: Շատ երկրների հետ մենք չունենք ուղիղ փոխադրումներ, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում զբոսաշրջիկների համար և Հայաստանը դարձնում է ոչ մատչելի ու հասանելի երկիր»,- արձանագրում է տուրմենեջերը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 105 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Պարզվել է, որ հայտնաբերված զինամթերքը 82 մմ տրամաչափի կոռոզիայի ենթարկված ականանետի ական է:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 31-ին բաժին է ներկայացել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ վերադարձած 43-ամյա Արտաշես Հ.-ն, որը 2019 թ. մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Հանրային հեռուստաընկերությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ծանուցում է ստացել առ այն, որ դատարանի վճիռն ապահովելու համար անհրաժեշտ է հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռումից դադարեցնել Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը: Այս մասին տեղեկացնում են Հանրային հեռուստաընկերությունից։
Հուլիսի 24-ին, ժամը 23.25-ին, ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունից հաղորդում ստացվեց ոստիկանության Արտաշատի բաժին, որ Աբովյան գյուղի Գայի փողոցում մեքենա է այրվում:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Մեկնել են նաև քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ղեկավարներ, քննիչներ ու փորձաքրեագետներ:
«Cyprus Airways»-ը հայտարարել է դեպի Երևան չվերթներ իրականացնելու իր ծրագրերի մասին: Routesonline-ը տեղեկացնում է, որ Լառնակայից դեպի Երևանի Զվարթնոց օդանավակայան թռիչք կիրականացվի շաբաթական երկու անգամ՝ Airbus A320 օդանավով։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Մանի Մանոջին պատկանող (Արարատի մարզ, ք. Մասիս), իսկ Երևանի կենտրոնի տեսուչները՝ «Վենդինգ» ՍՊԸ-ին պատկանող (Երևան, Հանրապետության Հրապարակ 4) հանրային սննդի օբյեկտներում:
ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում միջին և ավագ խմբի պաշտոններում ծառայության անցնելու համար պահանջվում են տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտի մասնագետներ։
Հուլիսի 31-ին, ժամը 18։09-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ «Դուրս» կոչվող լողափի տարածքում, քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայաստանի տարածքում օգոստոսի 1-ին կեսօրից հետո, 2-4-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ:
Երեկ՝ հուլիսի 31-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները Վանաձորում օպերացիա են իրականացրել. հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ 38-ամյա Վլադիմիր Գալոյանի կողմից վարած Nissan Patrol մակնիշի 95 VQ 999 համարանիշի ավտոմեքենան։
ԱՄՆ-ի Անտառային ծառայության (US Forest Service) ներկայացուցիչները Հայաստանում են։ Նրանք այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) պահպանվող տարածքներ՝ գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) իրականացված աշխատանքներին ծանոթանալու։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հուլիսի 18-ից սկսել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մանե Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ):
«Վաղարշյան փողոցում մեքենայից բետոնը թափվեց, կանգնեցրի, մարդ ուղարկեցի. ես էի՝ այնտեղ չէի». Քաղաքապետ
55 տարեկանում մահացել է երգիչ Մամուկա Օնաշվիլին։ aliq.ge-ի փոխանցմամբ՝ Մամուկա Օնաշվիլին գտնվում էր ԹՊԲՀ առաջին համալսարանական կլինիկայում՝ միացված արհեստական շնչառության ապարատին։
«Հյուսիսային պողոտայում շան ձագեր են վաճառում. լավ է՝ ոչխար ու ձի չեն բերում». Հրաչյա Սարգսյան