
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերի

Հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Թալին, Արարատի մարզի Արտաշատ քաղաքներում, Այնթապ, Մրգավան և Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 5 շահմար, 1 իժ, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք: