Բաժիններ՝

Վանաձորում պարեկները հատուկ պահպանվող տարածք են են տեղափոխել «Խիմզավոդսկի Վալոդիկի» մեքենան

Երեկ՝ հուլիսի 31-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները Վանաձորում օպերացիա են իրականացրել. հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ 38-ամյա Վլադիմիր Գալոյանի կողմից վարած Nissan Patrol մակնիշի 95 VQ 999 համարանիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Վ․ Գալոյանը 2 ամիս առաջ ոչ սթափ (խմած) վիճակում ավտոմեքենա վարելու համար զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ երեկ, Վանաձոր քաղաքում Տիգրան Մեծի փողոցում ավտոմեքենա վարելու համար կանգնեցվել է պարեկների կողմից և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք։

Կայքի տեղեկություններով՝ նա Վանաձորում հայտնի է «Կիրովականսկի Վալոդիկ» կամ «Խիմզավոդսկի Վալոդիկ» մականվամբ։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, հնարավոր է՝ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական վարույթ նախաձեռնվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031