Ավտովթար՝ Մրգավետ գյուղում․ 3 մարդ հոսպիտալացվել է
Օգոստոսի 2-ին, ժամը 00։08-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի խողովակաշարերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մրգավետ գյուղի վարչական տարածքում՝ Երևանյան խճուղում, բախվել են «Lada Priora» (վարորդ՝ Շ․ Ա․, ծնված 1987 թ.) և «Ford Fusion» (վարորդ՝ Ա․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Մ․-ն (ծնված 1969 թ.) և Ս․ Ա․-ն (ծնված 1976 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ավտոմեքենաները տեղափոխել ավտոքարշակի վրա։