Հունվարի 9-ին, ժամը 23.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Համլետ Տ.-ն:
Հունվարի 8-ին, ժամը 04.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ժամանման սրահից բերման են ենթարկել 2001 թ. ծնված Միքայել Ռ.-ին, որը 2021 թ. սեպտեմբերի 29-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 7-րդ կետի մեղադրանքով:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Սպիտակ քաղաքի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը բացահայտելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորների մեջ կան տարբեր ընտանիքների անդամներ, իսկ «Գազել»-ը սպասարկում է թիվ 327 երթուղին՝ Երևան-Ճամբարակ-Զորավանք հատվածը։ Կայքի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, և միայն վթարից հետո են ճանապարհը սպասարկող ճանշինականները սկսել ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքները։
«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանի կարծիքով՝ Առողջապահության նախարարությունը ոչ ոքի չի լսում, բացի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ):
«Այդ գործը կանգնած է: Նախագիծը ենթադրում է կոոպերացիայի սկզբունքով ֆաբրիկաների կառուցում, որոնց կմիանան նաև մեր տեղական արտադրողները: Մենք օգտագործվող բրոյլերների 60-65 տոկոսը դրսից ենք ներկրում, իսկ այս դեպքում 50 տոկոսով կրճատվելու է ներկրումը: Հայաստանում ածան հավեր չեն բուծում, այդ պատճառով էլ տարեկան 2-3 անգամ դրանք պետք է գնել դրսից: Տոհմային համալիրն ամբողջությամբ կապահովի Հայաստանը և՛ բրոյլերներով, և՛ ածան հավերով, իսկ մի մասը թույլ կտա վաճառել նաև ԵԱՏՄ գործընկերներին:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, հունվարի 9-ին, ժամը 09.30-ին, Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 1999 թ. ծնված Նվեր Հ.-ին, որը 2022թ. հունվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից բանակցություններ են վարվում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ նոր համակարգչային ծրագրի կազմման և ներդրման կապակցությամբ:
Դեպքի կապակցությամբ Արցախի Ոստիկանությունում կատարվում են ստուգումներ։
Flyone Armenia և Pegasus ավիաընկերությունները Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն են ստացել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Հունվարի 8-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները Պ. Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հովհաննես Ս.-ին, որը 2021թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) և 205-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 1-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 9-ին, ժամը 12.45-ին, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի միջնամասում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Վալոդյա Բ.-ն, որը Գուգարքի բաժնի կողմից 2021 թ. նոյեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
«Ուրբաթ օրը մենք կազմակերպել ենք շահառուների տեղափոխումը Հանս Կոֆոեդ հիմնադրամի կացարանից թիվ 1 խնամքի տանը կից կացարան: Կանչել ենք ավտոբուսներ, քանի որ նախարարությունը տրամադրել էր մեկ ավտոբուս, ինչը բավարար չէր»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Համայակ Ղազարյանը:
Հունվարի 8-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից ահազանգեր են ստավել, որ «աջ ազդրի միջային մակերեսի ծակած-կտրած վերք», «կրծքավանդակի առաջային պատի կտրած-ծակած վերք, ձախ բազկի դրսային շրջանի ծակած-կտրած վերք» և «դեմքի շրջանի փափուկ հյուսվածքների բազմաթիվ քերծվածքներ» ախտորոշումով բուժօգնության են տեղափոխվել երեք պատանի։
Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 10-ին և 13-ին լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում ձյան տեսքով: Հունվարի 11-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ոստիկանության կենտրոնական բաժին՝ բացատրություն տալու ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստվող նյութերի անհրաժեշտությունից ելնելով։ Ծանուցում են ստացել նաև համալսարանի որոշ աշխատակիցներ՝ կրկին ոստիկանություն ներկայանալու և բացատրություն տալու համար։
Ղազախական «Սկատ» ավիաընկերությունը վերականգնում է Ակտաու-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները:
Հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2022 տարին հռչակած է ՍՓԻՒՌՔԻ ՏԱՐԻ՝ մեկնած Սփիւռքին պարզած ներկայ իրավիճակէն եւ հայ կեանքին մէջ անոր ունեցած առանցքային դերակատարութենէն։ Առ այդ, Կիրակի, 9 Յունուար 2022-ին, յընթացս Ս. եւ Անմահ Պատարագին, Հայրապետական հռչակագիրը ընթերցուեցաւ Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ՝ «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանի կողմէ։
Տնօրենն ասաց՝ մեզ անպայման տեղավորելու են աշխատանքի, դրսում չենք լինելու. Նորքի ինֆեկցիոնի աշխատակից։
«Օրինակ՝ արագաչափ սարքերի համար տեղադրված զգուշացնող նշանները չունեն որևէ լուսավորություն, տեսանելիության համար անհամաչափ փոքր են:
Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում:
Չգիտենք՝ հունվարի 15-ից հետո մեզ հետ ինչ է կատարվելու.Նորքի ինֆեկցիոնի աշխատակից:
Ընդամենը զգուշացվել է, որ լինելու է մասնաշենքի վերանորոգում. Նորքի ինֆեկցիոնի տնօրենը մանրամասնում է։
Նորքի ինֆեկցիոնի փոխտնօրենը՝ աշխատակիցներին ազատելու մասին։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կենտրոնի դիմաց:
Դիմելու ենք ՄԻՊ-ին.Նորքի ինֆեկցիոնի աշխատակից:
Խոսակցություն կա, որ Նորքի ինֆեկցիոնի տարածքը վաճառված է. աշխատակից:
Ասացին՝ բնական շուբ եք հագնում, դրա համար ենք հեռացնում աշխատանքից. Նորքի ինֆեկցիոնի աշխատակից:
Նորքի ինֆեկցիոնի աշխատակիցների բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ: