Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, հունվարի 7-ին, ժամը 14.39-ին, Արտաշատ քաղաքի Կենտրոնական շուկայում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Սարգիս Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:
2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 332 նոր դեպք, իսկ 2020 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 285 դեպք։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալները:
Անձնագիր տալու ժամկետը հուլիսի 1-ից կկրճատվի մինչեւ հինգ օր՝ անկախ բնակության վայրից եւ դրա փոխարինման պատճառներից։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Իրանի քաղաքացին հունվարի 8-ին, ժամը 11:16-ին դիմել է Սյունիքի մարզի Աղվանիի հենակետ առ այն, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի մոտ 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ «Skania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ս․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։
Ֆրանսիայում հունվարի 7-ի առավոտյան մահացել է նկարիչ Մհեր Մանսուրյանը: Նա կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի և օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի եղբայրն է:
Հունվարի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին սպասվում են տեղումներ:
Արցախում հունվարի 7-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:
Հիմնադրամը 2011 թ. դեկտեմբերի 23-ից Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ՝ համատեղ իրականացրել է «Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայությունների» ծրագիրը՝ նախատեսված 40 շահառուների համար: Հիմնադրամի կողմից իրականացված ծրագիրը իր արդյունքներով արդարացված և շատ հաջողված էր:
Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի բնակչից հունվարի 6-ին ոստիկանության շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ նույն գյուղի 91-ամյա բնակիչ Է.Ա.-ն հունվարի 5-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Հունվարի 7-ին, ժամը 23։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, ինչպես նաև պոռնկագրական տեսաֆիլմեր տարածելու դեպքերի հանգամանքները:
Հունվարի 6-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրում կրակոցի ձայն է լսվել:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է Հայաստանում պարենամթերքի գների փոփոխությունները։
Ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում, ինչպես նաև տոն օրերին «Շտապ օգնություն» ՓԲԸ-ում օրական միջինը 900-950 կանչ է գրանցվել։ 168.am-ի հետ զրույցում ասաց «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հունվարի 6-ին, ժամը 11.45-ին, Գ. Մահարու փողոցի շենքերից մեկից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արշակ Ղ.-ին, որը 2021 թ. սեպտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով:
Հարցը բարձրացնելու ենք այնքան, մինչև լուծում ստանա. Անօթևանների կացարանի բնակիչ:
Նախարարության ներկայացուցիչն անգիր արած ասում էր՝ անհնարին է. Անօթևանների կացարանի բնակիչ:
Պետք լինի առանց պալատկայի կգանք, նախարարության մոտ կմնանք. Անօթևանների կացարանի բնակիչ։
Մեզ հանում են, որ տարածքը վաճառեն. Անօթևանների կացարանի բնակիչ։
Իրենց գրպանները լցնելու համար չենք ուզում տեղափոխվել. Անօթևանների կացարանի բնակիչ։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2022 թվականի հունվարի 5-ի նիստում քննարկվել և ընդունվել են հանձնաժողովի 25.12.2019թ. №516Ն-№523Ն որոշումներով հաստատված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկայի առևտրային և ցանցային կանոններում, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դ. Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով; Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը:
Անօթևանների կացարանի բնակիչների բողոքի ակցիան կառավարության դիմաց․ ՈՒՂԻՂ։
Օդի ջերմաստիճանը 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:
Հունվարի 7-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իսկ վերջնականապես ավարտվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգի միացման աշխատանքները, որն ամբողջությամբ արդեն գործում է:
Հունվարի 7-ին, ժամը 09:21-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փարաքար գյուղի ակումբում պայթուցիկ սարք է տեղադրված։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: