«Բանակը զինելը և այլն, դա պետության գործն է, Ծառուկյանի գործը չէ: Ծառուկյանը հանդիսանում է մասնավոր սեկտոր: Մենք չենք կարող ասել՝ այս արձանը մի դիր, տուր գումարը բանակին: Ուզենա՝ կանի, չի ուզի՝ չի անի: Տեսանյութում իր մոտեցման ձևը ճիշտ չէր: Նստել է ճոխ սենյակում, այն դեպքում, որ երկրում 30 տոկոս աղքատություն է, կան շատ խնդիրներ, զոհվածների ընտանիքներ, հաշմանդամներ…: Ի դեպ, տեսանյութում ասում է, որ արդեն ճարտարապետներն աշխատում են, այդ դեպքում ի՞նչ մրցույթ է հայտարարում»,- 168.am-ի հետ զրուցյում ասաց Մարիամ Խաչատրյանը:
Ոստիկանության քրեական հետախույզները Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել են «Հայ Փոստ» ՓԲԸ բաժանմունքում խուլիգանություն կատարած 39-ամյա տղամարդուն:
Հունվարի 9-ին ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները Հաղարծին գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի 26-ամյա մի բնակչի: Նա 2021 թվականի նոյեմբերի 12-ից ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով նախաքննությունից խուսափելու համար։
Հունվարի 8-ին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացրին նույն ստորաբաժանման ծառայողները` համագործակցելով Արտաշատի բաժնի ծառայողների հետ։
«Beeline Armenia» ընկերությունը հայտարարություն է տարածել ինտերնետ կապի հասանելիության խնդիրների հետ կապված:
Արցախի Հանրապետությունում հունվարի 14-ին կատարվել է 65 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին առանձին շրջաններում, 19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:
Հունվարի 15-ին, ժամը 11:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լիճը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Երեկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «շռնդալից» հարված էր հասցրել իրեն քննադատողներին, թեպետ ինքը համարել էր, որ իրեն ծաղրում են: Ու միգուցե չէր սխալվել: Ամեն դեպքում Վահան Քերոբյանն այնպիսի ծիծաղելի մտքերի հեղինակ է դառնում ժամանակ առ ժամանակ, որ դրանք բավականին երկար ընթացք դառնում են ամենատարատեսակ մեմերի, անեկդոտների թեմա:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 14.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Հանրապետության և 9-րդ նրբանցքի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 82-ամյա մի տղամարդու։
Բքի ու ցածր տեսանելիության պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին:
Ուշագրավ է, բայց ոչ զարմանալի, քանի որ Նիկոլ Փաշինյանին բարեհաջող կերպով «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ միասին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասցնելով և վերջինիս իշխանությունն այդ կերպ ամրապնդելով՝ Գագիկ Ծառուկյանն ինդուլգենցիա ստացավ նախ՝ իրավական գործընթացների դադարի, ապա՝ բիզնեսի ծաղկման տեսքով:
Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մարշալ Բաբաջանյան փողոցում բախվել են Infiniti և Renault մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Infiniti-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնեե էլեկտրասյանը, տապալել այն։
Հունվարի 15-ին, ժամը 10:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուր փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Հունվարի 15-ին, ժամը 10։01-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սահմանադրական դատարանը 2020-ի դեկտեմբերի 23-ին հակասահմանադրական էր ճանաչել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որոշումը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին: Նախարար Ավանեսյանը, սակայն, հայտարարել էր, որ նախարարությունը որևէ մեկին որևէ գումար չի վերադարձնելու:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում խոզի մսի գինն է բարձրացել, այն 4000 դրամն անցնում է: Խոզի չալաղաջի մեկ կիլոգրամը 4000 դրամից թանկացել է՝ դառնալով 4100 դրամ, իսկ խոզի բդի մեկ կիլոգրամը 3300 դրամից դարձել է 3800 դրամ: Միաժամանակ տեղեկացնենք, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալներն ավելացել են 8.7 տոկոսով:
Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության զինծառայողների աշխատավարձերի գործակիցների բարձրացման միջոցով միջինը շուրջ 17 տոկոսով ավելացել են նաև նրանց կենսաթոշակների չափերը:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Վայք (ավտոճանապարհի 9-րդ կմ՝ խցանման պատճառով), Շիրակի մարզի Մուսայելյան-Կրասար և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները փակ են բքի պատճառով։
2019 թ. դեկտեմբերի 24-ին Գյումրի քաղաքից Բենիամին գյուղ տանող ճանապարհին մի տղամարդու մարմնական վնասվածքներ էին պատճառել և 200 000 դրամ հափշտակել: Ավազակության հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:
Գողոնը հայտնաբերվել է։ Հայտնաբերվել է նաև չհրկիզվող պահարանը:
Դեպքը, որ հունվարի 12-ին Կոշ գյուղում էր կատարվել, դետեկտիվ ֆիլմի էր նման: Ժամը 15-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները 40-ամյա տղամարդուն իր տանը մահացած գտան: Դին հյուրասենյակում հայտնաբերել էր եղբայրը և 1-02 զանգել: Դիակի զննությամբ դեմքին արնանման հետքեր հայտնաբերվեցին
Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի պաշտպանության զենք բռնեցին բազում քաջորդիներ և անմահացան հանուն այդ հայրենիքի: Նրանցից է կապիտան Ռաֆայել Հակոբյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Դեռևս հունիսի 21-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ դադարեցվել է «Հայաստանի ազգային արխիվ» կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը:
Հունվարի 14-ին, ժամը 13։36-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Սարավան գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ։
«Հարմարվել էր շատ, գոհ էր ծառայությունից, միշտ միայն խոսում էր իր առաջադիմությունների մասին, ասում էր, որ՝ ես մեդալներ եմ ստանալու, պետք է պարգևատրումներ ստանամ, դու պետք է պարծենաս ինձանով։ Մեդալներ չստացավ, բայց պարծենալը ես միշտ եմ պարծեցել, միշտ էլ հպարտացել եմ իմ տղայով, միշտ գովեստի խոսքեր եմ լսել իր մասին, միշտ հպարտացել եմ իրենով։ Հպարտության առումով բան չի փոխվել ինձ մոտ, ուղղակի կարոտն է, ցավոտ կարոտը․․․»։
«Դժբախտաբար, ոչ ոքի չի հետաքրքրում այս հարցը: Այո, կայք բացեցինք, որտեղ արժեքավոր նյութեր կան՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, սակայն դա թանգարանին չի փոխարինի: Գիտեք, Ամիրյան փողոցում թանգարանային շենք կա, որը դատարկ է տասնյակ տարիներ, ու կառավարությունն ինչո՞ւ այն չի տրամադրում, որպեսզի Թամանյանի թանգարանը բացվի: Դա Խրիմյանց գիմնազիայի շենքն է, որը պատկանում է Անգլիայում բնակվող միլիոնատեր Վաչե Մանուկյանին, ում երկու նամակ եմ գրել, որոնք մնացել են անպատասխան: Ինձ չընդունեցին ո՛չ կառավարությունում, ո՛չ էլ ԿԳՄՍՆ-ում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների և տեղում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Դավիթ Բարսեղյանի, Ալբերտ Թումանյանի հետ քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայր Աստղ Գալեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.