Բաժիններ՝

Միկա Բադալյանին Գորիսում առևանգել են․ Նաիրի Հոխիկյան

Միկա Բադալյանին Գորիսում առևանգել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։

«Այս մասին կցկտուր տեղեկություններ հայտնի դարձան օրվա ընթացքում։ Հասարակական գործիչ, բլոգեր Միկա Բադալյանը Գորիսից երեկ երեկոյան անհետացել է, կտրված են բոլոր տեսակի կապերը նրա հետ։

Ավելի ուշ որոշ ականատեսներ անանուն հայտնեցին, որ դիմակավորված անձինք ԱԱԾ-ի կամ ուժային այլ կառույցի համազգեստով Միկա Բադալյանին առևանգել են Գորիսի հյուրանոցներից մեկից։ Այդ մասին հայտարարություն տարածեցին նաև ռուսական տելեգրամ ալիքները և լրատվական միջոցները։
Արդեն մոտ մեկ օր որևէ լուր Միկայից չկա։

Հիշեցնեմ, որ Միկա Բադալյանը մշտապես հանդես է գալիս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դիրքերից և մեղադրում Հայաստանի կառավարությանը՝ հակառուսական միտումնավոր քայլերի համար»,- գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930