Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար՝ Քարինջ-Մարց ավոճանապարհին, մեքենան 40 մ գլորվել է ձորը. կա զոհ և տուժած

Սեպտեմբերի 7-ին, ժամը 10:14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարինջ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր է մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քարինջ-Մարց ավոճանապարհի մոտ 1-ին կմ-ին «Mitsubishi» մակնիշի (վարորդ՝ Ա․ Ղ․) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ գլորվելով՝ հայտնվել հարակից ձորակում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Հ․ Խ․-ին և մոտ 40 մ պատգարակելով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս