Անդրանիկ Հ.-ն հայտնաբերվել է Դավթաշենում
                                    Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 4-ին, Երևանի Դավթաշեն թաղամասում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 1964 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին, որը սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    