Բաժիններ՝

Աննա Հակոբյանն ավելի քան 1200 գաջեթ, սմարթֆոններ, պլանշետներ, նոութբուքեր է նվիրել ուկրաինացի դպրոցականներին

Ավելի քան 1000 սմարթֆոններ, պլանշետներ, նոութբուքեր է Աննա Հակոբյանը նվիրել Ուկրաինայի առցանց ուսուցման ամենաբարձր տոկոս ունեցող յոթ մարզերի՝ Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Զապորոժյեի, Լուգանսկի, Նիկոլաևի, Խարկովիև Խերսոնի երեխաներին:

Սարքերը հավասարապես բաշխվել են մարզերի միջև։ Հաջորդիվ նոութբուքերն ու պլանշետները կփոխանցվեն ուսումնական հաստատություններին, իսկ անապահով ընտանիքների ուսանողներին որպես նվեր կտրամադրվեն սմարթֆոններ։

Պատերազմի պատճառով ուկրաինացի դպրոցականների կեսից ավելին շարունակում է սովորել հեռավար կամ խառը ձևաչափով։

Ուստի գաջեթները ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտություն են։ Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Օկսեն Լիսովոյը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին՝ ուկրաինացի երեխաներին աջակցելու համար։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930