Բաժիններ՝

Կիևում հայտնել են, որ Խորվաթիան սկսել է ուկրաինական հացահատիկն արտահանել իր նավահանգիստներով

Խորվաթիան սկսել է ուկրաինական հացահատիկն արտահանել իր նավահանգիստներով, և Ուկրաինան պատրաստ է մասնակցել այդ փոխադրամիջանցքի զարգացմանը։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС-ից, այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն՝ ամփոփելով Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ հանդիպման արդյունքները։

«Ուկրաինական հացահատիկն արդեն արտահանվել է խորվաթական նավահանգիստներով, – Սվիրիդենկոյի խոսքերը մեջբերում է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ – Մենք պատրաստ ենք ընդլայնել փոխադրամիջանցքի հնարավորությունները։ Մենք կարծում ենք, որ լոգիստական այս երթուղին կարևոր դեր կխաղա մեր երկրների միջև երկկողմ առևտրում։

Նախարարության տեղեկատվությամբ, զրուցակիցները նաև «քննարկել են ուկրաինական արտահանման համար սահմանափակումների հարցի համատեղ լուծման կարևորությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930