Հունվարի 10-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում ավազակության մասին հաղորդում ստացվեց։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը տուժողից հաղորդում ընդունեց։
Կազմակերպողը Գյումրիի Եսայան փողոցի 37-ամյա մի բնակիչ էր, կատարողները Պարույր Սևակի փողոցում էին բնակվում. մեկը՝ 40, մյուսը` 31-տարեկան։
ՌԴ նախագահի անունից մեդալը 2022 թ. հունվարի 12-ին հանձնել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:
Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ 4-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:
Հարցին՝ «Գոլդեն փելես» հյուրանոցն այս պահի դրությամբ պոտենցիալ գնորդներ ունի, թե ոչ, պետական գույքի կառավարման կոմիտեից նշում են, որ գույքը ներկայացվել է օտարման մրցույթով, հետևաբար գնորդ կարող է հանդիսանալ մրցույթի արդյունքում առավելագույն գնային առաջարկ ներկայացրած սուբյեկտը։
«Children of Armenia Found» Սմարթ կենտրոնը գրում է, որ Ռուդիկը կենսուրախ էր, հումորով, չափազանց աշխատասեր, ընկերասեր, ձգտումներով ու նպատակներով լի։ Մոտ մեկ տարի է՝ Ռուդիկը ծառայում էր ՀՀ ԶՈՒ-ում ու այդ առաքելությանը վերաբերվում մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով։
Հունվարի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-14-ը թաց ձյան տեսքով: Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը արդեն 7-րդ անգամ կդրվի աճուրդի։ Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ այն նշանակված է ս.թ. փետրվարի 10-ին, ժամը` 15:00-ին։
Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող «Անպտղության հաղթահարման ծրագրին» դիմած՝ 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների մայրերից երկուսն արդեն երեխա են ունեցել, իսկ 27 կին հղիացել է:«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, թե կառավարությունը նպատակ ունի կտրուկ բարձրացնել փոքր ու միջին ձեռնարկությունների դերը և մասնաբաժինը ՀՀ տնտեսության մեջ՝ այսօրվա 30 տոկոսը հասցնելով մինչև 55 տոկոսի։
Հայաստանում հունվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346.513 դեպք, որից 333 հազար 200-ը`առողջացած, 8010-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3789 բուժառու:
Հունվարի 12-ի ցերեկը 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի արեւելյան ափերի մոտ: Այդ մասին վկայում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկայի ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքի տվյալները:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 12-ին, ժամը 07։55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Երազ» այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2013 թ-ից Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում հիմնված և Միացյալ Թագավորությունում «Vodanet British LTD» կազմակերպության հաշվառմամբ քողարկված ֆինանսական բուրգի մասի՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Կանադայի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների հանցավոր համաձայնությամբ 2016 թ-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալելու մի շարք հանգամանքներ:
Երեւանում, հունվարի 11-ին, կրակոց է հնչել. ժամը 23:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 103 շտապօգնության բժիշկների 21-րդ բրիգադը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Հունվարի 11-ին, ժամը 21։37-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Խոր վշտով ընդունեցի ժամանակակից հայ պոեզիայի ամենաակնառու դեմքերից մեկի՝ անվանի բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի մահվան լուրը: Դավոյանը մեծ ավանդ ունի արդի հայ քնարերգության զարգացման գործում:
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Հունվարի լույս 9-ի գիշերը, ժամը 1.50-ի սահմաններում, «Հայփոստ» ընկերության տեսահսկման և ահազանգման կենտրոնի աշխատակիցները փոստային բաժանմունքներից մեկից ահազանգ ստացան։ Նույն պահին տեսահսկող սարքերն արձանագրեցին, որ Գարեգին Նժդեհի փողոցի փոստային բաժանմունք է մտել գլխարկով, դիմակով ու ձեռնոցով մի անձ, որը ինչ-որ գործիքով բացում է փակ դարակներն ու գողություն անում։
Հունվարի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի 31-ամյա մի բնակիչ տանը զենք-զինամթերք ու թմրամիջոց է ապօրինի պահում։
Հիշեք Հայաստանը դեռ շատ է ունենալու կրակի ճիշտ հաշվարկողների կարիք, շատ է ունենալու լավ բժիշկների, լավ շինարարների ու ճարտարապետների կարիք, լավ տնտեսագետների կարիք: Եվ այս ամենը կպսակվի հաջողությամբ, եթե չդադարենք մեր ներուժն ուղղել կրթելու և կրթվելու վրա:
ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,13 միլիոն դեպք են հայտնաբերել երկուշաբթի օրը՝ հունվարի 10-ին: Reuters գործակալության տվյալներով՝ դա համավարակի սկզբից ի վեր ռեկորդային օրական աճ է աշխարհի բոլոր երկրների թվում:
«Որովհետև դեբիլ են, բա դեբիլների հեղափոխություն ինչո՞ւ են ասում: Տրամաբանություն մի փնտրեք իրենց որոշումներում: Սրանք իրենց որոշումներով վատագույն դեպքում մարդ են սպանում, լավագույն դեպքում՝ վատացնում են վիճակը: Ամենալավագույն դեպքում կարող են ոչինչ չփոփոխել: Ես չգիտեմ ինչ-որ փաստ, որ իրենց որոշումները ինչ-որ ոլորտում լավացման բերի»,- ի պատասխան՝ ասաց նա:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կից հասարակական խորհրդի դեկտեմբերի 23-ի նիստի օրակարգում քննարկվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք մշակվել են ակցիաների, այդ թվում՝ զեղչի կիրառման ոլորտում հանձնաժողովի նախաձեռնած օրենսդրական բարեփոխումների շրջանակում:
Հունվարի 10-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Վանաձորի Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բնակարանում զենքով հարձակվել են իրենց վրա:
ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից իրականացված դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման տիրույթում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյանի անտառտնտեսության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով իրականացված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․
Հայաստանում ցուցանակների վրա շարունակում են գերիշխող լինել օտարալեզու բառերը: Լեզվի կոմիտեն, տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում պահելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովող հարցերը, արձանագրում է, որ խնդրահարույց է ծառայությունների ու սպասարկման ոլորտը, երբ արտաքին գրառումները, ցուցանակներն աչքի են ընկնում օտարալեզու բառերով:
ԵՊԲՀ ղեկավարությունը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, այսօր շնորհակալություն հայտնեց «Մուրացան» հիվանդանոցի տնօրեն Բագրատ Բավեյանին և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի անձնակազմին ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Բոքսային բաժանմունքի ղեկավար, գլխավար բժշկի տեղակալ Հռիփսիմե Ապրեսյանին: Այս մասին հայտնում են ԵՊԲՀ-ից։